ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեսչական մարմինը Կոտայքի և Արարատի մարզերում հերթական գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Կոտայքի մարզ, գյուղ Արզնի, Երևան-Սևան մայրուղի 6/1 հասցեում «ԳԱԶ ՕԻԼ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող գազա-բենզալցակակայանի, ինչպես նաև Արարարտի մարզ, Վեդի համայնք, Այգավան բնակավայր, Ս.Դավթյան փողոց 2 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող ավտոմոբիլների հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանի (գազալցակայան)՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Հետազոտությունների արդյունքում ՏՄ-ն արձանագրել է, որ Կոտայքի մարզի, Արզնի գյուղի Երևան-Սևան մայրուղի 6/1 հասցեում գտնվող գազա-բենզալցակայանը շահագործվում է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության։

ՏՄ տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետներն արձանագրել են նաև, որ Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան բնակավայրում գտնվող գազալցակայանի շահագործումն արվել է նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներով, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Ուստի, հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Կոտայքի մարզի գազա-բենզալցակայանի և Արմավիրի մարզի գազալցակայանի գործունեության դադարեցման որոշումներ է կայացրել, և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ փոխգործակցությամբ վերոնշյալ արտադրական վտանգավոր օբյեկտները կապարակնքվել են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular