ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության և ինքնիշխանության պահպանման համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թեհրանում կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը։ Արցախի հիմնահարցն ու կորուստը, ՀՀ ներքաղաքական իրավիճակը, Հայաստան-Սփյոււռք հարաբերությունները, տարածաշրջանային իրավիճակը, առկա մտահոգությունները, ապագա հնարավոր զարգացումներն ու հայկական կողմի անելիքներն այն թեմաներն էին, որոնք քննարկվել են Թեհրանում՝ «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովում: Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից։

Թեհրանի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ՝ փետրվարի 15-16-ը, Հայ հասարակական միության (Հայ ակումբ) սրահում կազմակերպված «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովին մասնակցել են Հայաստանից, Արցախից հրավիրված բանախոսներ, ՀԱԵ իրանահայ երեք թեմերի ներկայացուցիչներ և ազգային մարմիններ: Խորհրդաժողովի խորագիրն էր «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության եւ ինքնիշխանության պահպանման համար»:

Հայ դատի հանձնախմբի հրավերով խորհրդաժողովին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Հյաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գլստյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։

Բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձել են.

● համազգային ճգնաժամը դիմագրավելու գործում Հայ Առաքելական եկեղեցու կարողություններին, եկեղեցու դեմ տարվող արշավին,

● առկա պայմանների եւ իրականության պարագայում Հայ դատի պայքարի նորօրյա թիրախների ճշգրտմանը, ռազմավարության եւ մարտավարության մշակմանը

● ՀՀ ներքաղաքական իրավիճակին, առկա ճգնաժամը հաղթահարելու գործում ընդդիմության անելիքներին,

● տարածաշրջանային խնդիրներին, դրանց աշխարհաքաղաքական դիմակայությանն ու հնարավոր սցենարային զարգացումներին:

● բռնագաղթված արցախահայության սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակին եւ Արցախի Հանրապետութեան պետական-քաղաքական ինստիտուտների պահպանման կարևորությանը:

ՀՀ-ից ժամանած գործիչները Իրանի Իսլամական Հանրապետության Կովկասի ուսումնասիրության ինստիտուտում նաև փակ ձևաչափով հանդիպումներ մտքերի փոխանակումներ են ունեցել Հարավային Կովկասի հարցերով զբաղվող փորձագետների հետ:

«Հայ դատն այսօր» խորհրդաժողովը Հայ դատի Թեհրանի հանձնախմբի ամենամյա միոջցառումն է, որը կազմակերպվում է ավելի քան 15 տարի անընդմեջ։ Այն կարևոր նշանակություն ունի իրանահայ համայնքի կյանքում, որին ամեն տարի մասնակցում են հեղինակավոր գործիչներ, փորձագետներ՝ քննելու հայության ներկա կացությունը և լուծումներ գտնելու առակ խնդիրների համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular