Աբովյանցի երիտասարդի մեքենայում ատրճանակ է հայտնաբերվել․ մանրամասներ
ԻՐԱՎՈՒՆՔՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աբովյան քաղաքի 35-ամյա բնակիչը իր «ԲՄՎ» մակնիշի մեքենայում «Մակարով» տիպի ատրճանակ է պահում: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
Փետրվարի 17-ին Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում 32-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվեց և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ հայտնեց, որ մեքենայում ատրճանակ կա: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ «ԲՄՎ»-ի սրահի պահոցում հայտնաբերվեց «Մակարով» տիպի ատրճանակին նմանվող ատրճանակ:
Քրեական վարույթը շարունակվում է: