Վթար՝ Կոտայքում. Toyota-ն կողաշրջվել է, բախվել՝ ցանկապատին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:35-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Սոֆյա Խ.-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան վատոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Հրազդանի նախկին «Գայի պոստի» դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live