Ի՞նչ վիճակում են շմոլ գազից թունավորված երեխաները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փետրվարի 18-ի երեկոյան շտապօգնությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում արյան լաբորատոր քննությամբ (տեղափոխվել էր 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից), նախնական ախտորոշումը՝ թունավորում)։
Պացիենտները ստացել են համապատասխան բուժօգնություն, այդ թվում բարոթերապիա:
Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Շուտով դուրս կգրվեն բուժհաստատությունից»:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live