Նախակրթարաններում 30 %-ով աշխատավարձերի վերանայում ենք անելու․ Տիգրան Ավինյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս տարվա ընթացքում Երևանում նախակրթարաններում դայակների, տնօրենների աշխատավարձերի 30 %-ով վերանայում ենք իրականացնելու։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Սա այն չափը չէ, որ կուզենայինք, և այն չափը չէ, որ այդ մարդիկ արժանի են, բայց սա դեռ սկիզբն է, և վստահ եմ, որ մեր բարեփոխումների ընթացքը շարունակական է լինելու»,- հավելեց Ավինյանը։
Քաղաքապետը շեշտեց, երբ իրենց մեղադրում են տարբեր հարկային պարտավորություններ ավելացնելու մեջ, երևանցիները պետք է հասկանան, որ այդ վճարների ավելացումն ուղղվում է նման ծրագրերի իրականացման համար։