ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փորձագետ. Ալիևի նման պահանջներով Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն գրել»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Svpressa.ru–ն գրում է, որ հայերը շարունակում են պնդել, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման միջազգային երաշխիքներ են պետք, միևնույն ժամանակ, հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Հայաստանի Սահմանադրության նախաբանում փոփոխություններ կատարելու մասին բանաձևը՝ «այլապես խաղաղություն չի լինի», հիշեցրել է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «svpressa.ru»–ի հետ զրույցում: Նա առաջարկել է այդ խիստ հակասական հայտարարություններից պարզապես խճանկար հավաքել։ Հրատարակության զրուցակցի խոսքով, քչերը կարող են դա անել, ուստի, ըստ երևույթին, կան մի շարք հարցեր, որոնք հրապարակային չեն։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ փետրվարի 17-ին Մյունխենում կայացած հանդիպմանը պայմանավորվել են շարունակել աշխատանքը խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։

«Այստեղ պետք է հարցնել, թե ինչո՞ւ Ալիևը հանկարծ սկսեց այդքան մեծ ճնշում գործադրել Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցում։ Իմ կարծիքով, երկու երկրների միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը սկսում է դուրս գալ ղարաբաղյան կարգավորման սահմաններից։ Արդեն խոսք է գնում Ղարաբաղի հայկական անկլավի և Հայաստանում ադրբեջանական անկլավի խնդիրների մասին։ Եվ դա արդեն մեծ աշխարհաքաղաքականության հարց է»,- պարզաբանել է Տարասովը։

Քաղաքագետն ընդգծել է, որ երկու կողմերի համար էլ չափազանց դժվար է խոսել, քանի որ համաձայնագրի սկզբնական տեքստն արդեն իսկ ակնհայտորեն փոխված է, թեև ի սկզբանե անհրաժեշտ էր կատարել հենց այն, ինչ նախատեսված էր։ Այսինքն դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, պայմանավորվել խաղաղության շուրջ, ապա քննարկել սահմանների սահմանագծումը։ Բայց այդ վերջին կոնկրետ կետն առաջին տեղում դնելն ուղղակի նպատակահարմար չէ:

«Այսօր Ալիևի նման առաջարկներով Հայաստանին, ըստ էության, պետք է գրել նոր Սահմանադրություն, անցկացնել հանրաքվեներ, բայց Փաշինյանն այլևս չունի մեծամասնություն բնակչության մեջ, նա կարող է պարտվել, և վարչապետի նկատմամբ վստահության ու անվստահության հարցը կմտնի օրակարգ։ Իսկ նա հաստատ դրա կարիքը չունի: Ուստի դա շատ երկար գործընթաց է։ Եվ հարց է առաջանում, արդյո՞ք Ադրբեջանը կսպասի։ Կարծում եմ, որ ոչ»,- պարզաբանել է փորձագետը։

Տարասովը նաև հավելել է, որ Բաքուն զգում է, որ Ուկրաինայում իրավիճակը փոխվում է հօգուտ Ռուսաստանի։ Իսկ Կովկասում, նկատել է քաղաքագետը, բոլորը  հավատում էին, որ Մոսկվան կպարտվի։ Հիմա կա հավանականություն, որ Ռուսաստանի Դաշնությունը կտրուկ կթեքվի դեպի հարավ, «և բոլոր հին հաշիվների համար պատասխան կպահանջի»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular