ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյան, եթե քո հայրենիքը միայն ՀՀ-ն է, ինչու՞ որդուդ ուղարկեցիր «ոչ քո հայրենիքում» ծառայելու․ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Մյունխենում Փաշինյանը հերթական պասը տվեց Ալիեւին. գոլը Հայաստանի դարպասին դժվար ուշանա։

Հռետորական հարցեր մյունխենյան անհեթեթությանն ու նիկոլական ողորմելի «կրուտիտներին»։

Նիկոլ Փաշինյան, եթե քո հայրենիքը միայն ՀՀ-ն է, ինչու՞ 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում հարտարարեցիր՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

2. Ինչու՞ թիմակիցներիդ չսաստեցիր,երբ նռան սելֆիներ էին անում ՝ Ակնան մեր հայրենիքն է վերտառությամբ։

3.Ինչու՞ որդուդ ուղարկեցիր «ոչ քո հայրենիքում» ծառայելու։

4. Ինչու՞ Շուշիում մասնակցեցիր նախագահի երդմնակալությանը։

Բա անհարմար չէ՞ր,առանց Ալիեւի թույլտվության գնացել էիր Շուշի։

5. Ինչու՞ 5.000 հայ մարդ տարար «վարի տվեցիր»։

Ասե՞մ. քանի որ քո նմանների համար հայրենիքի ընկալում գոյություն չունի…աթոռ,շահ,պաշտոն՝ դա ուրիշ հարց։ Նիկոլ, ասում ես՝ չենք կարող հեռանալ, քանի որ մեզ ժողովուրդը մանդատ է տվել։ Ո՞վ է քեզ մանդատ տվել Արցախը ճանաչես Ադրբեջանի կազմում ու հայաթափես Արցախը։

2021-ին դու ու քո թրքամետ խմբակն ընտրություններին ներկայացել էիք՝ «Արցախի անջատում՝ հանուն փրկության» թեզով։ Քո բերած «փրկությունը» Արցախի հայաթափու՞մն էր։ Ասում ես ՝ ով ասում է, թե Ղարաբաղը չէր լինելու Ադրբեջանի կազմում, սուտ ա ասում։ Սուտը դու ես ասել ու ասում։ Դու՝ Նիկոլ Փաշինյան։

Ասել մեր Մհեր Մկրտչյանի «պրոֆեսոր Խաչիկյանին» ՝ «сначала подумай, потом говори»:

Քո կիրթ ու կառուցողական Ալիեւն է 2016-ի հոկտեմբերի 7-ին ասել՝ փակ դռների հետեւում Ադրբեջանին ճնշում են ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախուլյունը։ Ավելին. դու էիր Արցախի պատգամավորների հետ հանդիպմանն ասել՝ Ալիեւը գիտակցում է, որ Արցախն այլեւս չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Զավզակություն անելու փոխարեն ցույց տուր գեթ մեկ նախկինների բանակցած փաստաթուղթ, որտեղ Արցախն Ադրբեջանի մաս էր համարվում։ Չես կարող, քանի որ չկա։

Հասանք քո իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի տխրահռչակ ստորագրությանը։ Ասում ես ՝ ՌԴ-ն ու Ադրբեջանը ճղել ու դեն են նետել եռակողմ հայտարարության դրույթները: Ադրբեջանի պահով ամեն բան պարզ է, բայց Ադրբեջանը դեն է նետել այդ փաստաթուղթը քո հետ միասին ու քո օգնությամբ։ Դու ես մերժել նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ու հայկական զորքերը Ղուբաթլուի շրջանից հետ քաշել Սյունիք։ Դու ես խախտել նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ու հայաթափել Լաչինի ողջ շրջանը։ Դու ես հրաժարվել կատարել քո իսկ կողմից ստորագրված 9-րդ կետը, որի արդյունքում ռումբ ես դրել մեր բոլորիս տակ։

Ասում ես՝ ցույց տվեք մի կետ,որտեղ ՌԴ-ն Հայաստանում որեւէ բան պետք է վերահսկի։ Չի կարելի այդքան անլուրջ լինել,չի կարելի։ Դու գոնե կարդացե՞լ ես քո իսկ կողմից ստորագրված փաստաթուղթը։

Մեջբերում եմ քո կողմից ստորագրված 9-րդ կետը.

«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։

Դու ես ստորագրել, կարդա. «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։ Սա Հայաստանի ընդդիմությունը չէ ու միամիտ հայ ժողովուրդը չէ, որ քո «կրուտիսներն» ու զավզակություններն անցնեն։ Սա միջազգային փաստաթուղթ է, որի վրա ստորագրություն դնողը պետք է գիտակցի դրա չկատարման ողջ պատասխանատվությունը։

Դու դա կարող է մարսես, թռնես մի տեղ, գարանտիա ստանաս, բայց Հայաստանն ու հայ ժողովուրդն է վտանգի տակ հայտնվելու՝ Ալիեւին հիմա էլ «էստի համեցեք ես» ասում դեպի Սյունիք։

Մի կարեւոր կետ էլ կա, որն Ալիեւի ձեռքերն արձակում է Հայաստան ներխուժման համար։ Դու երբ ասում ես՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ չկա, դու գոնե հասկանու՞մ ես, որ դա նախ եւ առաջ զինադադարի մասին միակ փաստաթուղթն է։ Եթե չկա փաստաթուղթ, ուրեմն չկա զինադադար։ Հերթական պասը տվեցիր Ալիեւին. գոլը դժվար թե ուշանա»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular