ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում Հայաստանին կոշտ զգուշացրել են, որ չպարի արևմտյան դուդուկի տակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ Քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը գնահատել է Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի միջև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման մասին լուրերը: Ըստ նրա` Եվրամիության բոլոր ջանքերն ուղղված են Հարավային Կովկասում հակամարտող իրավիճակում Հայաստանի դիրքերի պահպանմանը, և այդ ամեն այն պատճառով, որ Արևմուտքը ցանկանում է այդ հանրապետությունը դարձնել ցատկահարթակ տարածաշրջանում:

Ցուցիչ է այն լուրը, որ Եվրախորհրդի ղեկավարը և Ադրբեջանի նախագահը կրկին սկսել են համաձայնության գալ Երևանի և Բաքվի միջև պոտենցիալ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման հարցում: Միաժամանակ հայկական կողմը չի հրավիրվել այդ քննարկմանը։ «Արևմուտքը ձգտել է իր կողմը գրավել երկու երկրներին, ստանալ նրանց աջակցությունը և մեղմորեն դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից: Բայց վերջին երկու-երեք ամսում իրավիճակը փոխվել է, փոխվել է նաև Արևմուտքի ռազմավարությունը»,- ասել է Կիրեևը։ Հնարավոր է, որ ԵՄ ծրագրերը ներառում են Հայաստանի տարածքում ռազմակայանների տեղակայում։ Լավ կլիներ դա անել նաև Ադրբեջանում, բայց դա ուղղակի նրանց ուժերից վեր է։ Իսկ ահա Հայաստանի թուլամորթ իշխանությունները, ովքեր իրենք էլ չգիտեն, թե իրականում ինչ են ուզում, շատ հարմար են նման մանիպուլյացիայի օբյեկտ դառնալու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular