ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վատ ցլամարտիկին տեղորոշիչներն են խանգարում. Հայաստանը սկսում է սահմանադրական բանավեճերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com-ը գրում է, որ արդյո՞ք հղումը 1990 թվականի Անկախության հռչակագրին, որը պարունակում է հիշատակումներ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն աջակցելու մասինշ պետք է հանել Հայաստանի Սահմանադրությունից: Այդ հարցի շուրջ բանավեճը Երևանում օր օրի թեժանում է, նշում են տեղական լրատվամիջոցները։

«Առաջինը, ես ուզում եմ, որ մենք արձանագրենք, որ մենք վերջնական եզրակացություններ չունենք», - հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նա վստահեցրել է, որ նախ քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կներկայացնեն իրենց դիրքորոշումը, իսկ հետո, երբ լինի Հիմնական օրենքում կոնկրետ փոփոխության նախագիծ, ապա այդ մասին բոլորը կիմանան։ «Մենք այս պահին տեքստ չունենք. Մենք նախագիծ չունենք, հիմա (միայն) քննարկում ենք։ Կան բաներ, որոնք մենք գիտենք, կան բաներ, որ ուզում ենք իմանալ»,- ասել է Կոնջորյանը:

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, որ Փաշինյանի կառավարությունը Ադրբեջանի և Թուրքիայի ճնշման տակ է բարձրացրել սահմանադրությունը փոփոխելու և նույնիսկ «բոլորովին նոր» Հիմնական օրենք ընդունելու անհրաժեշտության հարցը։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր ազդակ հղեց Հայաստանի ղեկավարությանը՝ ասելով, որ խաղաղության կարելի է հասնել միայն Հայաստանի Սահմանադրության որոշակի հոդվածների վերանայումից հետո:

Նույն օրը՝ ուշ երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության Հանրային ռադիոյին տված հարցազրույցում այլաբանական օրինակ բերեց ասելով, որ Հայաստանը պետք է հրաժարվի կարմիր հագուստով քայլել մի ճանապարհով, որի երկու կողմում ցուլեր կան (նկատի ունենալով Ադրբեջանն ու Թուրքիան): Վարչապետի խոսքով 1990 թվականի Անկախության հռչակագրի հետ «հարաբերությունները» պետք է լուծվեն, այլապես «երբեք խաղաղություն չենք ունենա»։

Խորհրդարանի փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանն էլ ներկայացրել է իր հակափաստարկը՝ ասելով, որ Ալիևն իրականում չի ցանկանում, որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը, որպեսզի այն օգտագործի որպես պատրվակ տարածաշրջանում նոր ռազմական գործողություններ հրահրելու համար։

Ինքը՝ Փաշինյանը, նշված հարցազրույցում հասկացրեց, որ Բաքուն, հայտարարություններ անելով հարևան երկրի սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության մասին, ձգտում է հայ հասարակության պառակտմանը և հող է նախապատրաստում հետագա ագրեսիայի համար։

Մինչդեռ «Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ Փաշինյանը՝ սկսելով քննարկումներ Անկախության հռչակագրի վերաբերյալշ փաստացի հետևողական զիջումների է գնում Ալիևին։ «Երբ թշնամիդ պահանջում է այնշ ինչ ուզում ես անել, մի արա դա, որովհետև դա կթուլացնի քո ազգային դիմադրությունը, կթուլացնի քո դիրքերը միջազգային հանրությունում։ Համենայնդեպս, Ալիևի հայտարարություններից հետո այդ թեման պետք է ընդհանրապես փակվեր»,- կարծիք է հայտնել Մինասյանը։

Սակայն իշխող կուսակցությունը պնդում է Հիմնական օրենքում փոփոխությունների անհրաժեշտությունը միաժամանակ հերքելով, որ դա արվում է ադրբեջանական կողմի ճնշման ներքո։ Կոնջորյանի խոսքով, Հայաստանի գործող Սահմանադրությունը, որի նախաբանում կա հղում Անկախության հռչակագրին, «երկիրը տանում է սխալ ուղղությամբ»։ Միաժամանակ, Փաշինյանի կուսակիցը կրկին այլաբանություններով է ներկայացրել իր մտքերը: «Թումանյան փողոցից ուզում ենք տեղորոշիչով գնալ Մալաթիա-Սեբաստիա: Բայց մեր տեղորոշիչը ոչ թե Երևան քաղաքի, այլ Գյումրիի տեղորոշիչ է, ուստի մենք միշտ սխալ ճանապարհով ենք գնալու»,- պնդել է նա։

Ըստ Մինասյանի՝ մեղավորը ոչ թե այն «կարմիր շորերն» են, որոնք այսօր ցանկանում է դեն նետել Փաշինյանի իշխանությունը, այլ «խնդիրը ինքը ցլամարտիկն է»։ «Ինքը (Փաշինյանը) իրեն ցլամարտիկի տեղ է դրել: Ինքը պետք է փոխարինվի, քանի որ երբ փոխվի, կգա հավասարակշռված ու պրոֆեսիոնալ մարդ, ով կկարողանա վնասազերծել ու սպանել ցուլին, որից հետո կունենանք արդյունք»,- ասել է ընդդիմադիրը։

Բաքվից հնչող հայտարարությունները լուրջ հարված են բանակցային գործընթացին, ասել է Նիկոլ Փաշինյանը հունվարի 13-ին Հայաստանի Գավառ քաղաքում իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ։ Հայաստանի վարչապետը նման կերպ արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն խոսքերին, որ Ադրբեջանը չի պատրաստվում իր զորքերը հանել 2021-2022 թվականներին գրաված դիրքերից: Ըստ Փաշինյանի Երևանի և Բաքվի միջև կան հրապարակային պայմանավորվածություններ, որ երկրների միջև խաղաղությունը, ինչպես նաև սահմանների սահմանազատման գործընթացը պետք է հիմնված լինի Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular