Իրանի եւ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները բանակցություններ են վարել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանի եւ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Իսլամական համագործակցություն կազմակերպության արտահերթ նիստի անցկացման պլանները՝ դիտարկելու համար այն ահավոր հանցագործությունները, որոնք կատարում է սիոնիստական վարչակարգը Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ, տեղեկացրել է IRNA-ն։
Հեռախոսազրույցի ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը եւ նրա սաուդցի գործընկեր Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը պաղեստինցիների հանդեպ Իսրայելի վայրագությունների դադարեցման համատեղ ջանքերի կոչ են արել։
Ամիր-Աբդոլահիանն ասել է, որ ինքն առաջարկել է ԻՀԿ արտգործնախարարների արտահերթ հանդիպման գաղափարը՝ Գազայում ճգնաժամի կարգավորման նպատակով։
Բարձրաստիճան սաուդցի դիվանագետը ողջունել է արտահերթ նիստի անցկացման առաջարկը Գազայում եւ Արեւմտյան ափին իսրայելական վարչակարգի ցեղասպանածին հանցագործությունների դադարեցման պլանների վերաբերյալ։
Կողմերը պայմանավորվել են հետագա խորհրդակցություններ անցկացնել նաեւ այլ արտգործնախարարների հետ։