ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է մարդկանց համար տհաճ կղանքի հոտը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կղանքի տհաճ հոտի հանդեպ մարդու բարձր զգայունությունը կարելի է բացատրել այն հանգամանքով, որ մեր նախնիները այս բույրն օգտագործել են որպես մարմնում մակաբույծների առկայության ինդիկատոր:

«Մենակությունից սոցիալական կենսաձեւին անցումը մեծացնում է այն վտանգը, որը հասարակության անդամների համար ներկայացնում են մակաբույծները: Չնայած դրան, կենդանիների սոցիալական ձեւերը գոյություն ունեն կենդանի արարածների, փաստորեն, բոլոր ընտանիքներում: Վարքի նման ընտելացումները վկայում են, որ շփվելու համար անվտանգ զուգընկերներ ընտրելու ունակությունը պրիմատներին օգնել է խուսափել մակաբույծների նման «բեռից» եւ կարեւոր դեր է կատարել մեր էվոլյուցիայում»,- հայտարարել է Մոնպելյեի (Ֆրանսիա) Էվոլյուցիայի հետազոտման ինստիտուտից Կլեմենս Պուարոն:

Պուարոն եւ նրա գործընկերները այսպիսի անսովոր եզրակացության են հանգել՝ գրեթե 3 տարի հետեւելով մի քանի հարյուր շնակապիկներին (Mandrillus sphinx)՝ խոշոր պրիմատներ, որոնք 20-30 որձերի, էգերի եւ ձագերի մեծ խմբերով բնակվում են արեւմտյան հասարակածային Աֆրիկայի անտառներում եւ ջունգլիներում:

Ժամանակի ընթացքում գիտնականները սկսել են նկատել, որ այս խմբերում որոշ առանձնյակներ սոցիալական տեսակետից սկսել են ավելի շատ մենակ մնալ՝ մյուսները նրանց շատ հազվադեպ են մոտեցել եւ էլ ավելի հազվադեպ են օգնել իրենց մարմինը եւ բուրդը տիզերից եւ այլ մակաբույծներից մաքրելիս: Համանման սոցիալական մեկուսացումը գիտնականներին հետաքրքրել է, եւ նրանք որոշել են պարզել՝ որն է դրա պատճառը, բազմակողմանիորեն հետազոտելով այս կապիկների առողջությունը:

Պարզվել է, որ մյուս շնակապիկներն իրենց այս ցեղակիցներից խուսափել են, քանի որ նրանք տառապել են մակաբուծային տարբեր ինֆեկցիաներով, որն ախտահարել է նրանց աղիները, արյան բջիջները եւ մարմնի այլ մասերը: Համապատասխանաբար նրանց կղանքի, թքի կամ այլ արտազատումների հետ շփումը կարող էր տիզերին եւ «արտաքին» այլ մակաբույծներին սպանած նրանց զուգընկերների վարակել արդեն ներքին մակաբույծներով:

Ինչպե՞ս են կապիկները այսպիսի ցեղակիցներին տարբերակել առողջներից: Հետագա դիտարկումներով եւ փորձերով պարզվել է, որ շնակապիկներն առաջին հերթին կողմնորոշվում են պոտենցիալ զուգընկերների կղանքի հոտով:

Լեկեդայի պրիմատների բուծարանի վանդակներում ժամանակավոր ապրող կապիկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ կապիկները շատ լավ են տարբերակում վարակված եւ առողջ առանձնյակների կղանքի հոտը եւ ձգտում են խուսափել ոչ միայն առանձնյակներից, այլեւ նույնիսկ այդ հոտի ցանկացած աղբյուրից: Երբ գիտնականները նման հոտով տարա են տեղադրել շնակապիկների վանդակում, նրանք ջանացել են դրանից հնարավոր առավելագույն տարածությամբ հեռանալ:

Հետաքրքիրն այն է, որ երբ գիտնականները կապիկների օրգանիզմն ինֆեկցիայից մաքրել են, նրանց կղանքի հոտը նորմալացել է, եւ ցեղակիցները սկսել են նրանց հետ կրկին շփվել:

Գիտնականների կարծիքով՝ «հավաքական» եւ «վարքային» իմունիտետի նման ձեւը շնակապիկների, մարդկանց եւ այլ բարձրակարգ կաթնասունների նախնիներին օգնել է խուսափել մակաբույծներով եւ բակտերիաներով զանգվածային վարակումներից, մասնավորապես՝ դիզենտերիայի համաճարակից, չնայած ցեղակիցների մեծ եւ խիտ խմբերով ապրելուն:

NEWS.am Medicine

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular