Ռուսաստանցիների մոտ 80 տոկոսը պատրաստ է քվեարկել Պուտինի օգտին. սոցհարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանցիների 79%-ը ցանկություն է հայտնել քվեարկել Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի օգտին, եթե նախագահական ընտրություններն անցկացվեն հաջորդ կիրակի։
Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտորնի հարցման արդյունքները։
«Մյուս թեկնածուներից Վլադիսլավ Դավանկովի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 4%-ը, Նիկոլայ Խարիտոնովի՝ 4%, Լեոնիդ Սլուցկիի օգտին՝ 2%-ը», - ասվում է ուսումնասիրության մեջ։