ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աննախադեպ վճիռ. Ինչպես «շրջանցել» կարմիր գծերը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Վարչական դատարանը կարմիր գծերի տուգանքների մասով ուշագրավ վճիռ է կայացրել վերջերս, ինչը ԳԱԱ իրավագետ Տիգրան Սարգսյանին հիմք է տալիս քաղաքացիներին կոչ անել, որպեսզի մասսայաբար բողոքարկեն կարմիր գծերի տուգանքները՝ կաթվածահար անելով համակարգը:

«Այնքան նամակներ ուղարկեք, որպեսզի չկարողանան դրանց պատասխանել, իսկ չպատասխանելու բացասական հետևանքներն իրենք են կրելու»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա՝ վերադասության բողոք գրելը շատ հեշտ է, մեկ էջից է բաղկացած, մարդիկ չպետք է ալարեն ու բողոքարկեն այդ տուգանքները:

Ինչպես հայտնի է, կարմիր գծերի արձանագրությունը կազմում է «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունը և ուղարկում Երևանի քաղաքապետարան, իսկ քաղաքապետարանը վարչական տույժ ներկայացնելու որոշում է կայացնում: Մասնագետը մանրամասնեց Վարչական դատարանի վերոնշյալ վճիռը:

«Դատը հաղթել ենք 15 օրվա ընթացքում որոշում չկայացնելու համար, սխալ վարչարարության հետևանքով առաջացած ակտը առ ոչնիչ ճանաչելու հիմքով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 277-րդ հոդվածին հղումով: Մեր հայցադիմումներում սովորաբար 8 հիմնավորում էինք բերում, թե ինչու քաղաքացիները չպետք է վճարեն կարմիր գծերի համար:

Այդ հիմնավորումներից են՝ կարմիր գիծ կոչվածն ընդհանրապես հակասահմանադրական է, տուգանքը համաչափ չէ, մարդկանց ազատ տեղաշարժելու իրավունքն է խախտում, մեր սեփականությունը հանդիսացող երթևեկության ուղղություններից մեկը գողացել ու դարձրել են ավտոկայանատեղի ու դրա վրա բիզնես կառուցել, խտրականության սկզբունքն է խախտվել, որովհետև մեծ տրանսպորտն էլ է վճարում 100 դրամ, փոքրն էլ և այլն: Այսինքն, մի շարք հիմնավորումներով մենք դատարանին ապացուցում ենք, որ ապօրինի են նրանց գործողությունները: Իսկ այս գործի առանձնահատկությունն է, որ դատավորը, բացի թվարկված 8 կետերից, ևս մեկ դրույթի վրա է ուշադրություն դարձրել՝ 277 հոդվածին, որն ասում է, որ վարչարարությունը հստակ պետք է լինի և սահմանված ժամկետներում», ասաց նա:

Այսինքն՝ եթե քաղաքացին տուգանվում է կարմիր գծերում կայանելու համար և եթե բողոքարկում է այդ որոշումը, իսկ վարչարարություն իրականացնող մարմինը չի հասցնում 15-օրյա ժամկետում որոշում կայացնել, այդ ամբողջ վարչարարությունը համարվում է ապօրինի: Իսկ ապօրինի կամ սխալ վարչարարության հիմքով ստեղծված ակտը առ ոչինչ է: «Այդ հիմքով ես ուզում եմ մարդկանց կոչ անել, որ հազարներով բողոքներ ուղղեն կարմիր գծերի դեմ: Քաղաքապետարանի իրավաբանական վաչության մասնագետները ֆիզիկապես չեն հասցնի այդ բոլոր հայտերը մշակել, համապատասխան լուծում տալ դրանց:

Այդ ժամանակ կլինեն անպատասխան նամակներ, որոնց հիմքով էլ մարդիկ կկարողանան մտնել դատարան՝ հղում տալով միայն օրենսգրքի 277 հոդվածին: Ըստ այդ հոդվածի՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և մյուս նյութերը գործի քննության համար լիազորված մարմնի կողմից ստանալու օրվանից սկսած 15 օրյա ժամկետում: Այսինքն՝ այս ժամկետի խախտումով կատարված վարչարարությունը սխալ վարչարարություն է, հետևաբար դրա արդյունքում կազմված ակտը պետք է ճանաչել ոչ իրավաչափ:

Մենք կարող ենք արդեն հղում կատարել այս հոդվածի վրա, ասել՝ եթե 16-րդ օրը դու որոշում չկայացնես՝ ինձ տուգանում ես, թե բեկանում, ուրեմն դա պետք է ի նպաստ քաղաքացու գործի», ասաց մասնագետը:

Մանրամասները տեսանյութում 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular