ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կրկնապատկել է պետական պարտքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2023 թվականի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 11 միլիարդ 845 միլիոն դոլար։ Անցած տարվա սկզբից պետական պարտքն աճել է 1,21 միլիարդ դոլարով, կամ 11,35 %-ով։ Միայն 2023 թվականի դեկտեմբերի ընթացքում Հայաստանի պետական պարտքն աճել է 638 միլիոն դոլարով։ Այս թվի մեծ մասն արտաքին պարտքն է, այն 6,5 միլիարդ դոլար է, իսկ ներքին պարտքն աճել է 27,5 %-ով և կազմում է 5 միլիարդ 340 միլիոն դոլար։

Գործող իշխանություններն անընդհատ պարտք են վերցնում միջազգային կառույցներից, տեղական բանկերից և այլ հաստատություններից, տնտեսական վիճակը շտկելու, նաև հանրությանը խաբելու, թե լուրջ տնտեսական աճ են գրանցում, մինչդեռ իրականում ամբողջը պարտքի հետևանք է, իսկ 2024 թվականին գալու է արդեն պարտքը սպասարկելու ժամանակը և Հայաստանը մոտ 2 միլիարդ դոլարի պետական պարտք պետք է սպասարկի։

Բնականաբար հայկական բյուջեում այդքան գումար չկա և նորանոր վարկեր են ներգրավվելու՝ պարտքը սպասարկելու համար։ 2015 թ., երբ Հայաստանի արտաքին պարտքը 6 մլրդ դոլար էր, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից քննադատում էր նախկին իշխանություններին՝ պետական պարտքն ավելացնելու մեջ։ Այսօր նա գրեթե կրկնապատկել է արտաքին պարտքը։ Այս փաստը գործող վարչախմբի անսկզբունքայնության ևս մեկ դրսևորում է, թեպետ փաշինյանական վարչախումբը վաղուց ապացուցել է, որ որևէ սկզբունք չունի ու երբևիցե չի էլ ունեցել։ 

Ռուզան Օհանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular