ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնը եւ Զելենսկին ստորագրել են համաձայնագիր անվտանգության երաշխիքների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի եւ Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնը եւ Վլադիմիր Զելենսկին Փարիզում հանդիպման ժամանակ ստորագրել են համաձայնագիր Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին, տեղեկացրել է Euronews-ը։ Մինչ այդ Ուկրաինայի նախագահը նման պայմանագրեր էր կնքել Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ։

«Ես կցանկանայի մեկ անգամ եւս ընդգծել, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել Ուկրաինային երկարաժամկետ հեռանկարի համար։ Դա է մեր ստորագրած տասնամյա համաձայնագրի նպատակը, որը գործելու է այնքան ժամանակ, մինչեւ որ Ուկրաինան մտնի ՆԱՏՕ»,- հայտնել է Էմանուել Մակրոնը։

Համաձայնագրի շրջանակում Փարիզը  Ուկրաինային կտրամադրի 3,24 մլրդ եվրոյի (2023-ին 2,1 մլրդ եւ 2022-ին՝ 1,7 մլրդ եվրոյից հետո) լրացուցիչ ռազմական օգնություն, ինչպես նաեւ Կիեւ կուղարկի սպառազինություններ եւ կմասնակցի Ուկրաինայի ԶՈւ զինվորների եւ սպաների ուսուցանմանը։

Պայմանագրի նպատակներից մեկն ուկրաինական բանակը ՆԱՏՕ-ի հետ ավելի համատեղելի դարձնելն է եւ Ուկրաինային անհրաժեշտ ամեն ինչ տրամադրելը, որպեսզի նա կարողանա շարունակել պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular