ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունեցիներն այժմ իրենց ավելի հանգիստ են զգում․ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս

ՎԻԴԵՈ

Հայաստանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը կարծում է, որ Կապանում Իրանի հյուպատոսության հիմնումից հետո սյունեցիներն անվտանգային առումով իրենց ավելի հանգիստ են զգում։

«Ես լավ հիշում եմ այն օրը, երբ Կապանում բացվեց հյուպատոսությունը։ Այն ժամանակվա համեմատ ներկայումս, կարող ենք ասել՝ մարդկանց զգացողությունը 180 աստիճանով փոխվել է։ Կարծում եմ՝ մարդիկ այժմ ավելի հանգիստ են եւ դա մենք զգում ենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց հյուպատոսը։

Մորթեզա Աբեդին Վարամինը հյուպատոսության ավելի քան մեկ տարվա գործունեությունն արդյունավետ է գնահատում։ Նրա խոսքով առաջնահերթություն են համարում երկու երկրների քաղաքացիների միջեւ շփումներն ակտիվացնելն ու փոխայցերն ավելացնելը։

«Կապանը փոքր լեռնային քաղաք է եւ նախկինում սահմանափակ  հարաբերություններ է ունեցել սահմանից այն կողմ գտնվող Իրանի հետ։ Վերջին շրջանում, սակայն, շփումները բավական ակտիվացել են։  Այս Ամանորին առաջին անգամ Կապանից մարդիկ ավտոբուսով Իրան մեկնեցին, որտեղ ծանոթացան Ջուլֆայի տեսարժան վայրերին, այցելեցին Սուրբ Ստեփանոս վանք։ Իրանից Հայաստան եկողները կանգ չեն առնում Կապանում, այլ միանգամից գալիս են Երեւան։ Պետք է փորձենք այնպես անել, որ թե իրանցիների համար մեծացնենք հետաքրքրությունը Կապանի հանդեպ, թե կապանցիների համար՝ Իրանի հանդեպ»,- նշեց հյուպատոսը։ 

Ըստ հյուպատոսի՝ ենթակառուցվածքային ոլորտում ծրագրերը կարող են մեծ դեր խաղալ շփումներն ակտիվացնելու առումով։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերին Կապանում բացվեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular