ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սևակ Միքայելյանը տապալել է ապօրինի սեփականաշնորհված անտառների վերադարձի դատական գործերը. «Հետք»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը (ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի որդին-խմբ) տապալել է Ծաղկաձորում գտնվող ապօրինի սեփականաշնորհված անտառներից 8.82 հա-ն համայնքին վերադարձնելու դատական գործերը։ Այդ հանգամանքը պարզել ենք դատական տեղեկատվական համակարգում առկա դատական գործերի ուսումնասիրության արդյունքում, գրում է «Հետքը»:

Դեռևս 2018 թ․-ին «Հետքը» բացահայտել էր պաշտոնյաների կողմից 2007-2009 թվականներին Ծաղկաձորում  50 հեկտար անտառի ապօրինի սեփականաշնորհման պատմությունը։ Հետագայում Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցվեց, հաստատվեց կեղծ աճուրդներով հողերի սեփականաշնորհման հանգամանքը, սակայն քրեական գործը կարճվեց՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում հայցերով դիմեց դատարան, որպեսզի պետությանը վերադարձվեն Կոտայքի մարզպետարանի աճուրդներով սեփակաշնորհված անտառային տարածքները։ Քանի որ անտառների մի մասը սեփականաշնորհվել էր Հրազդանի համայնքապետարանի կազմակերպած աճուրդներով, դրանք էլ դատարանում պետք է վիճարկեր և անտառային տարածքները համայնքին վերադարձներ Հրազդանի համայնքապետարանը։

Եթե Դատախազությունը հետևողական է եղել և արդեն երկու դեպքով՝ դատարանի վճռով պետությանն են վերադարձվել 2.4 հեկտար և 0.55 հեկտար անտառային տարածքներ, ապա նույնը չենք կարող ասել Հրազդանի համայնքապետարանի դեպքում։ Ընդհակառակը՝ Հրազդանի համայնքապետարանը տապալել է իրավական գործընթացը և մեկը մյուսի հետևից պարտվել դատարանում՝ գրեթե անհնար դարձնելով սեփականաշնորհված անտառները համայնքին վերադարձնելու հնարավորությունը։

Այսպես, 2020 թ․-ի օգոստոսին Հրազանի համայնքապետարանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով 10 աճուրդի արդյունք անվավեր ճանաչել և կիրառել անվավերության հետևանք։ Այդ աճուրդներով անտառային հողեր էին սեփականաշնորհել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդը, նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ կապված անձը, Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի կինը և խորհրդականի որդին, խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ազգականը (2 հողակտոր), պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը։

Կոտայքի մարզի դատարանը որոշել է առանձնացնել գործերը և առանձին վարույթներով քննել։ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի կողմից հաստատված կեղծ աճուրդով անտառային հողերից 1 հա-ն վաճառվել է իր կնոջը՝ Զարիկ Գևորգյանին։ Նրա կողմից անտառը սեփականաշնորհելու հանգամանքը վիճարկելու գործով դատարանը որոշել է հայցը մերժել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Հրազդանի համայնքապետարանը չի բողոքարկել վճիռը, որը մտել է օրինական ուժի մեջ։ Նույն հիմքով մերժվել է նաև Արամ Դանիելյանի խորհրդականի որդու կողմից 1.31 հա հողատարածքը համայնքին վերադարձնելու հայցը, որը կրկին չի բողոքարկվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular