ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևը» հիմար նախաձեռնություն է. Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևը» ոչ այլ ինչ է, քան կեղծիք, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Եվրամայդան. Ուկրաինայի կորսված տասնամյակը» գիտական և գործնական համաժողովում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Այն փաստը, որ սա կեղծ և պարզապես, նվազագույնը, հիմար նախաձեռնություն է, պարզ է բոլորի համար»,- ասել է Լավրովը։

2023 թվականի սկզբին Վլադիմիր Զելենսկու ներկայացրած «խաղաղության բանաձևը» ներառում է ռուսական զորքերի ամբողջական դուրսբերում, 1991 թվականի սահմաններում Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնում, բոլոր գերիների ազատ արձակում, միջուկային, պարենային և բնապահպանական անվտանգության ապահովում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular