ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հոխորտում է՝ հաջորդ անգամ էլ նույն կերպ կվարվի, իսկ մեզ համոզում են դեմքներիս թուքը մաքրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչ Ադրբեջանն ինքնագոհ խոսում է այն մասին, որ հաջորդ առիթով էլ նույն կերպ է վարվելու և կոշտ հարված հասցնելու` նկատի ունենալով Ներքին Հանդի վերջին ողբերգական դեպքերը, Հայաստանի իշխանությունը դեռ խոսում է այն մասին, որ եթե պարզվի, որ հրադարի ռեժիմը հայկական կողմից են խախտել, խիստ պատժվելու են: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Այն, որ ցանկացած միջադեպից հետո համապատասխան կառույցները աշխատում են` տեղի ունեցածը դետալային պարզելու համար, գիտեն խնդրին քիչ թե շատ ծանոթ անձինք:

Բայց 4 զոհ ունեցած երկրի կառավարչի ողջ խոսույթը գլուխ կախ Ադրբեջանին գոհացնելն է:

Այս ամենից դուրս, գարշանք են առաջացնում Փաշինյանի «տակ» գտնվող այն անձինք, ովքեր ուղղակի կամ անուղղակի ձևով, հանրությանն ամենակեղտոտ ձևով ուզում են համոզել, թե` վատ է, որ դեպք է եղել, սակայն կարևորն անցավ գնաց` ի՞նչ հակազդել, ի՞նչ պատասխան, անցավ գնաց և այլն:

Ի՞նչը անցավ, ոչինչ էլ չի անցել: Մեկի որդին, մեկի ամուսինը, մեկի հայրը զոհվեց, ավելին` Ադրբեջանը հոխորտում է, որ հաջորդ անգամ էլ առիթ կգտնի ու նույն կերպ կվարվի, իսկ մեզ համոզում են, որ պետք է դեմքներիս թուքը մաքրենք ու գլուխներս կախ սպասենք հաջորդ արյունոտ միջադեպին:

Շակալներ, որոնց համար հայրենիքի պաշտպանների կյանքն արժեք չունի, կարևորն իրենց շպրտված գումարները ժամանակին ստանում են, փորներն էլ կուշտ է»,- գրել է պատգամավորը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular