ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք Հայաստանին և Ադրբեջանին փոխադարձ զսպվածության կոչ ենք անում. ՌԴ ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսական կողմը մշտապես կոչ է արել հայ-ադրբեջանական կարգավորման երկու մասնակիցներին էլ առավելագույն զսպվածություն ցուցաբերել շփման գծում և սահմանամերձ հատվածներում։ Հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ուզում ենք կրկնել, որ մենք երկու կողմերին փոխադարձ զսպվածության կոչ ենք անում, որպեսզի միջադեպեր չառաջանան՝ հատկապես կրակոցներով, զոհերով և վիրավորներով։ Այս մասին ռուսական Известия պարբերականին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի վերջին սրումը։

Նա նշեց, որ դրական մթնոլորտի ստեղծումը հայ-ադրբեջանական նման միջադեպերի կարգավորմանը նպաստելու համար, իհարկե, դրանք չեն կարող օբյեկտիվորեն նպաստել։ Առճակատման ցանկացած «թեժ» փուլի սկիզբն, իհարկե, չի նպաստում հարաբերությունների կարգավորման և խաղաղ գործընթացի խթանմանն ուղղված համատեղ քայլերի մթնոլորտին։

«Մենք կոչ ենք անում մարդկանց զերծ մնալ նման քայլերից»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular