ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԲՀ վարչապետ Նիկոլայ Դենկովը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունից։

ԱԺ նախագահը Բուլղարիայի վարչապետին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել երկկողմ ձեւաչափով Հայաստան-Բուլղարիա երկխոսության կարեւորությունը:

«Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Բուլղարիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը եւ քաղաքական երկխոսության ամրապնդմանը: Վստահ եմ, որ այս այցը նոր թափ կհաղորդի մեր երկու երկրների միջեւ պատմականորեն հաստատված սերտ հարաբերություններին»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Նիկոլայ Դենկովն ընդգծել է, որ Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հիմքում մեր երկու երկրների ընդհանուր արժեքներն են, որոնք ամրապնդվել եւ շարունակական զարգացում են ապրում ժողովրդավարական հաստատուն հիմքերի եւ տեսլականի շնորհիվ:

«Մենք մեծ հարգանք ենք տածում Հայաստանի պատմության եւ մշակույթի նկատմամբ»,- նշել է Բուլղարիայի վարչապետը:

Անդրադառնալով Եվրոպական միության շրջանակում համագործակցությանը` Հայաստանի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Բուլղարիայի Հանրապետության շարունակական աջակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

«Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մեկնարկը կարեւոր է Հայաստանի համար: Այս հարցում ապավինում ենք նաեւ Բուլղարիայի աջակցությանը»,- հավելել է Ալեն Սիմոնյանը:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը Բուլղարիայի վարչապետին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները, վերահաստատել Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում:

«Չնայած Ադրբեջանի կողմից տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերներին, որոնց հերթական դրսեւորումն արձանագրվեց փետրվարի 13-ին, հայկական կողմը հավատարիմ է Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատմանը: Մեր տեսլականը հաստատուն է եւ հիմնված տարածքային ամբողջականության ու պետական սահմանների ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն Ալմաթիի 1991 թվականի դեկտեմբերի հռչակագրի»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպմանը քննարկվել է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ առեւտրատնտեսական, ռազմական, մշակութային եւ այլ ոլորտների վերաբերյալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular