ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն ինչ անում են, որ հայ կամավորականին, հայ դիրքապահին ընկճեն, որ կոտրեն մեր դիմադրողականությունը․ «Արաբո» ջոկատի հրամանատար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հիմա ամեն ինչ արվում է, որ հայ կամավորականին, հայ դիրքապահին ընկճեն, չի բացառվում, որ սա արվում է, հենց նրա համար, որ ուրիշ կամավորներ չհամալրեն երկրապահների շարքերը, կամ այլ կամավորներ զենք չվերցնեն ու չլծվեն հայրենիքի պաշտպանության գործին,  «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ անդրադառնալով Ներքին Հանդում տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիային ՀՀ իշխանությունների տված արձագանքին։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին տեղի ունեցած ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհվել է 4 կամավորական, վիրավորվել՝ մեկը։

Նիկոլ Փաշինյանն էլ այսօրվա կառավարության նիստում ասել էր․ «ՊՆ-ի կողմից հստակ հրաման կա՝ հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ չտալ, չտրվել սադրանքների․ եթե պարզվի, որ հրամանը խախտելու դեպք կա, կլինեն իրավական հետևանքներ»։ Ասել է թե՝ տեսականորեն բացառված չէ, որ դեռ մեր դիրքապահների նկատմամբ վարույթ հարուցվի։

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի գնահատմամբ՝ ամեն ինչ անում են, որ կոտրեն մեր դիմադրողականությունը, որպեսզի ոչ ոք չպաշտպանի հայրենիքը։

«Կամավորականների հանդեպ վտանգը ավելի մեծ է հայերի, քան ադրբեջանցիների կողմից։ Հայ կամավորների ձեռքերը մերոնք են փորձում կապկպել, ընկճել, որպեսզի թուրքերն ավելի հեշտ հաղթեն, ու սա արվում է հենց նրա համար, որովհետև ադրբեջանցին հասկանում է, որ մեզ հնարավոր չէ զենքով հաղթել, մեզ միայն դավադրությամբ կարելի է հաղթել»,- է նշել է ազատամարտիկը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular