ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ԱՄՆ ռազմական օգնության կարիքը չունի. Ամերիկայի դեսպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն ԱՄՆ ռազմական օգնության կարիքը չունի։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին, հաղորդում են լրատվամիջոցները։

Պատասխանելով 907-րդ փոփոխությունների վերաբերյալ հարցին՝ դեսպանը նշեց, որ դա 30 տարի առաջ ընդունված օրենքի մաս է։ 

«30 տարի առաջ ես չէի աշխատում իմ ներկայիս պաշտոնում։ Ես չեմ կարող փոխել այս օրենքը։ 

 

Կարող եմ ասել ձեզ, որ ամեն տարի մենք մտածում ենք այն մասին, թե արդյոք անհրաժեշտ է հրաժարվել 907-րդ ուղղումից՝ անվտանգության ինչ-որ օգնություն ցուցաբերելու համար, սակայն առայժմ այդ հարցը քննարկման փուլում է»,- ասել է դիվանագետը։

«Ես դեռ լիովին չեմ հասկանում, թե ինչու է սա այդքան աներևակայելի կարևոր: Սա չնչին փոփոխություն է մեր հարաբերությունների լայն շրջանակի, Ադրբեջանի հետ մեր փոխգործակցության տեսանկյունից բոլոր ոլորտներում՝ մշակույթի, տնտեսության և նույնիսկ որոշ չափով անվտանգության ոլորտում»,- հավելեց դեսպանը։ Ըստ Լիբիի՝ Ադրբեջանը ԱՄՆ ռազմական օգնության կարիքը չունի. «907-րդ ուղղումը սահմանափակում է ռազմական օգնության մի շարք տեսակներ։ Չգիտեմ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության կարիքն ունի՞, ամենայն հավանականությամբ՝ ոչ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular