ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուբայում կգործարկվեն թռչող տաքսիներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկյան Joby Aviation ընկերությունը հայտարարել է, որ հաջորդ տարվանից Դուբայում կգործարկի թռչող տաքսիներ, գրում է Daily Mail-ը:

Ընկերության՝ պրոպելերներով համալրված տաքսիները նախատեսված են օդաչուի և առավելագույն չորս ուղևորի տեղափոխման համար: Դրանք կարող են առավելագույնը 320 կմ/ժ արագություն զարգացնել: Նման արագությամբ թռիչքը Դուբայի օդանավակայանից դեպի Պալմ Ջումեյրա՝ քաղաքի արհեստական կղզիների արշիպելագը, տևում է ընդամենը 10 րոպե, մինչդեռ մեքենայով գնալու պայագայում այն տևում է 45 րոպե, ըստ Joby-ի:

Ընկերությունը պայմանագիր է կնքել Դուբայի Ճանապարհային և տրանսպորտային վարչության հետ՝ այնտեղ օդային տաքսի ծառայություններ գործարկելու մասին:

«Մենք անհամբեր սպասում ենք Դուբայի բնակիչների և հյուրերի համար անհավանական փորձառություն մատուցելուն արդեն 2025 թվականին, և մենք ոգևորված ենք, որ հիմք ենք ստեղծում ողջ ԱՄԷ-ում մեր ծառայության ընդլայնման համար»,- ասված է ընկերության հայտարարությունում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular