ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում բասկետբոլի աշխարհի նախընտրական փուլի համար կհատկացվի ավելի քան 35 միլիոն դրամ

ՍՊՈՐՏ

ՀՀ–ում փետրվարին կայանալիք բասկետբոլի աշխարհի նախընտրական փուլի համար ՀՀ պետական բյուջեից կհատկացվի ավելի քան 35 մլն դրամ։ Որոշումն ընդգրկված է ՀՀ կառավարության նիստի չզեկուցվող հարցերում, որըն ընդունվեց նիստի սկզբում։

Փետրվարի 17–26–ը ընկած ժամանակահատվածում Ավստրիայում և Երևանում անցկացվելու է բասկետբոլի աշխարհի նախընտրական փուլը։ Հայաստան-Ալբանիա հանդիպումը ՀՀ-ում կանցկացվի փետրվարի 23-26-ը։

«Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 19-ից-23-ը մասնակցելու է Ավստրիայում Հայաստան-Ավստրիա խաղին՝ 21 պատվիարակով, իսկ փետրվարի 23-26-ը Հայաստանը հյուրընկալելու է Ալբանիայի բասկետբոլի ազգային հավաքականին։ Նախըտրական փուլի խաղը տեղի է ունենալու փետրվարի 25-ին։ Ալբանիայի պատվիրակությունը ներկայանալու է՝ 28 պատվիրակով։

Նախըտրական փուլի խաղերը կնպաստեն բասկետբոլի զարգացմանը և մասսայականացմանը, երեք երկների միջև ոլորտային համագործակցությանը։

Միևնույն ժամանակ, 2024 թ. փետրվարի 23-26-ը կայանալիք Հայաստան – Ալբանիա հանդիպման կազմակերպման համար, ֆեդերացիային հարկավոր է Բասկետբոլային զույգ օղակ վահան/կցված 24 վայրկյանի սարքերով»,– ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular