Նիկոլի մեջ հանճարեղ բան կա՝ էս քանակի արվեստագետ չի հաջողվել «փչացնել» ՀՀ ոչ մի ղեկավարի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆիկոլի մեջ մի հանճարեղ բան վսյո ժե կա` էս քանակի արվեստագետ չի հաջողվել «փչացնել» անկախ Հայաստանի ոչ մի ղեկավարի: Այս մասին գրում է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:
««Նախկինների» ժամանակ նրանցից շատերը ուղղակի շարքային պոդխալիմներ էին` հերթ էին կանգնում Տարոն Մարգարյանին մոտենալու կամ Սերժ Սարգսյանի ուղղակի հայացքը «բռնելու» համար: Մշակութային էլիտա լինելու և կոչումներ ստանալու համար շատ քիչ բան էր պահանջվում` ընդամենը «վատ չլինել» իշխանության հետ:
Նիկոլը արեց դաժան, բայց մյուս կողմից արդար բան` հենց նույն էդ մարդկանց անցկացրեց 44-օրյայի, 5000 զոհերի, Արցախի բլոկադայի ու հետո թուրքին հանձնելու միջով:
Մշակութային էլիտա կոչվելու և հեռավոր ապագայում պանթեոնում տեղ ունենալու համար այլևս պոդխալիմ լինելը քիչ էր` պետք էր «փչանալ» անվերադարձ:
Հ.Գ. Ոչ բոլորին կհաջողվի վերադառնալ «շարքային պոդխալիմ» կարգավիճակին Նոր` հաջորդ իշխանության օրոք: Կորուստներ կլինեն...»: