ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվս երկու ամիս կօգնեն արցախցիներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն այսօր գումար կհատկացնի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որ շարունակեն արցախցիներին տրվող աջակցության ծրագիրը։ Գումարի չափը կկազմի 6.6 մլն դրամ։ 

Խոսքը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության մասին է։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի ցանկում։ 

Որոշման հիմնավորման մեջ նշված է․ «Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը։ Նախագծի ընդունման դեպքում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներ ևս երկու ամիս կստանան Որոշման շրջանակներում տրամադրվող սոցիալական աջակցությունը։

Որոշման շրջանակներում վերը նշված անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու համար առկա է լրացուցիչ ֆինաՆսական միջոցների (6.6 մլն դրամ) հատկացման անհրաժեշտություն»։ 

Վահե Մակարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular