ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ նախազգուշացումը Հայաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պարզորոշ հասկացնում է Հայաստանին, որ իրավիճակն այնքան էլ լավը չէ։ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը երեկ ճեպազրույց է տվել և հայտարարել, թե ՝ հայ–ադրբեջանական սահմանին բարձր կոնֆլիկտային ներուժ է պահպանվում։ Սերդյուկովի խոսքով՝ առանձին պետություններ իրադրությունն օգտագործում են Կասպից ծովի ռեսուրսներին հասանելիություն ստանալու և դեպի Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ունենալու նպատակով։ Այդ նպատակով, ըստ Սերդյուկովի, օգտագործվում են նաև հայ–ադրբեջանական սահմանի բարձր կոնֆլիկտային ներուժը։

Ըստ ՀԱՊԿ զինվորականի՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմական անվտանգության համար սպառնալիքների գլխավոր աղբյուրը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների և Արևմուտքի երկրների ապակառուցողական գործունեությունը։ «Նույնիսկ, չնայած ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը, շարունակվում են այդ կոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա դրսից ազդելու փորձերը»,- նշել է Սերդյուկովը։

Ըստ էության, ՀԱՊԿ-ի այս նախազգուշացումը չափազանց ուշագրավ շերտեր է պարունակում։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը լուրջ դժգոհություններ ունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից և տևական ժամանակ անգամ դադարեցրել է համագործակցությունը՝ հետ կանչելով իր մշտական ներկայացուցչին, հրաժարվելով ՀԱՊԿ-ում ունեցած քվոտաներից և չմասնակցելով բոլոր տիպի միջոցառումներին ու զորավարժություններին։

Սերդյուկովի բերանով՝ պարզապես Հայաստանին առաջարկվում է մի կողմ դնել տարաձայնությունները և համագործակցության նոր ուղղություն սկսել՝ խոստանալով այդ դեպքում ուշադրություն չդարձնել Արևմուտքի հետ Հայաստանի «սիլի-բիլիին»։

Այս առաջարկը, թերևս, գործող վարչախումբը չի ընդունի, ընդհակառակը, երեկ Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային՝ քննարկելով հետագա համագործակցության հարցերը։

Ըստ էության, Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի առաջարկին՝ դա Հայաստանի պատասխանն էր։

 

Արմեն Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular