ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն կեղծ լուրե՞ր է ստեղծում Հայաստանի դեմ հերթական ագրեսիայի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Infoteka24.ru-ն գրում է, որ վերջերս Բաքվի ԶԼՄ-ները հայտնել են, որ Տերտերի շրջանի Գարադաղլի գյուղի բնակիչ Հասանալի Ալիզադեն իբր անասուններ արածեցնելու ժամանակ ականի վրա պայթեցվել է։ Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 18:00-ին, նույն տարածքի Գիզիլոբա գյուղում։ Բացի դա Ալիևի ռեժիմի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «Հայաստանի կողմից տեղադրված ականների վտանգը միշտ էլ արդիական է»։ Ըստ Ալիևի արտաքին քաղաքականության վարչության գործընկերների անկարողությունը Հայաստանին ստիպելու վերացնել ականների սպառնալիքը հանգեցնում է էլ ավելի մեծ կորուստների ու վնասվածքների։

Որպես ապացույց էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն բերում է այդ վերջին միջադեպի օրինակը, որը, ըստ պաշտոնական վարկածի, տեղի է ունեցել Տերրերի շրջանում։ Բայց փաստ է այն, որ այդ շրջանի տարածքում հայկական զինված ուժեր երբեք էլ չեն եղել։ Եվ եթե այդ տարածքներում որևէ մեկը տուժում է ականներից, ապա դրա պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի ռազմական և քաղաքացիական իշխանությունները։

Բացի դա տրված տեղեկատվության իսկությունն անգամ ինքնին կասկածի տեղիք է, մի՞ թե այս ձմռան օրերին ժամը 18:00-ին ինչ որ մեկն անասուն է արածեցնում։

Այնուամենայնիվ Ալիևի ռեժիմի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել այդ միջադեպի մասին, որից հետևում է, որ Հասանալի Ալիզադեն «պայթել է ականի վրա նախկին շփման գծում»։ Բայց  2020 թվականից մինչև 2023 թվականը Լեռնային Ղարաբաղի շփման գծում կանգնած է եղել Արցախի պաշտպանության բանակը, որի հրամանատարության հետ էլ ադրբեջանական կողմը հրադադարի պայմանագիր էր կնքել։ Ի՞նչ կապ ունի Հայաստանը դրա հետ, եթե անգամ ընդունենք այն հիպոտետիկ ենթադրությունը, որ ադրբեջանական հովիվն իսկապես պայթեցվել է ականի վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular