ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 3-րդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

ՍՊՈՐՏ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտել է 2 ոսկե և 1 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը:

Հայաստանի թիմի կազմում ԵԱ-ի չեմպիոնությունը կարիերայում 7-րդ անգամ նվաճել է 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, ԵԱ-ի եռակի չեմպիոն է դարձել Մալխաս Ամոյանը, իսկ մեծահասակների առաջին մեդալը նվաճել է Մանվել Խաչատրյանը՝ արժանանալով բրոնզե մեդալին:

Այսօր Եվրոպայի առաջնությունում հանգստի օր է: Վաղը՝ փետրվարի 16-ից, մրցագորգը կտրամադրվի ազատոճային ըմբիշներին:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Արսեն Հարությունյանը (57 կգ), Մեջլում Մեջլումյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ):

 

Աղբյուր  ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular