Բայդե՞նը, թե՞ Թրամփը. Պուտինն ասել է՝ ՌԴ-ի համար 2-ից որն է ավելի նախընտրելի որպես ԱՄՆ նախագահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի ցանկացած նախագահի հետ, որն ընտրված է ամերիկյան ժողովրդի կողմից, բայց գերադասելի է Ջո Բայդենի հետ։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում: Տեսանյութը հրապարակվել է Կրեմլի թելեգրամյան ալիքում։
«Բայդենը», - պատասխանել է Պուտինը հարցին, թե որ քաղաքական գործիչն է ավելի լավ Ռուսաստանի Դաշնության համար որպես ԱՄՆ նախագահ՝ Բայդե՞նը, թե՞ Դոնալդ Թրամփը։
«Բայդենն ավելի փորձառու, կանխատեսելի անձնավորություն է, նա հին կազմավորման քաղաքական գործիչ է»,- պարզաբանել է ՌԴ ղեկավարը։
«Բայց մենք կաշխատենք ԱՄՆ-ի ցանկացած առաջնորդի հետ, որին վստահում է ամերիկացի ժողովուրդը»,- եզրափակել է Պուտինը։