ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Քաղցկեղով հիվանդ երեխաների համաշխարհային օր, Կանադա՝ Կանադայի դրոշի օր, Աֆղանստան՝ Ազատագրման օր, Վանատու՝ Ջոն Ֆրումի օր, Ռուսաստան, Բելոռուս՝ Ինտերնացիոնալիստ-զինվորների օր, Սերբիա՝ Ազգի օր, Սինգապուր՝ Համընդհանուր պաշտպանության օր, ԱՄՆ՝ Սյուզեն Էնտոնիի հիշատակի օր, Ուկրաինա՝ Այլ պետություններում ռազմական գործողությունների մասնակիցների փառքի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

590 - Պարսկաստանում թագադրվել է Հայաստանի Խոսրով 2-րդ արքան։

1885 - ծնվել է  բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը։

1902 - ծնվել է  գրող Հմայակ Սիրասը։

1909– ծնվել է կին գրականագետ Արֆո Պետրոսյանը:

1921-հակախորհրդային փետրվարյան ապստամբության ժամանակ եռօրյա մարտերից հետո ազատագրվել է Վրաստանի և Հայաստանի միջև գտնվող «չեզոք գոտին», որը ենթարկվում էր խորհրդային Հայաստանի կառավարությանը։   

 1929 - ծնվել է  նկարիչ Սպարտակ Սաֆյանը։

1940 - ծնվել է  թարգմանչուհի Անահիտ Բայանդուրը։

1994 –Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ  ծանր մարտերից հետո ռազմաճակատի հյուսիսային տեղամասում, այդ թվում նաև Օմարում լեռնանցքում հաստատվել է հայերի լիակատար վերահսկողություն՝ այդ թվում Քարվաճառի ողջ շրջանում, իսկ այդ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը կորցրել է մոտ 4000 զինվոր։

2001-սկսվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՀ Ազգային ժողովի դահլիճում տեղի ունեցած ոճրագործության դատաքննությունը:

2002-հրատարակվել են 2001 թվականի հոկտեմբերի 10-19-ին Հայաստանում անց կացված մարդահամարի նախնական արդյունքները, որոնց համաձայն երկրի բնակիչների թիվը կազմել է մոտ երեք միլիոն մարդ:

2007-Համաշխարհային բանկը 2 մլն դոլարի դրամաշնորհ է հատկացրել Հայաստանում թռչնագրիպի դեմ պայքարին:

2008- հայաստանյան մամուլի շարքերը համալրվել են ևս մեկ քաղաքական օրաթերթով` «Հրապարակ»-ով, որի  խմբագիրն է Արմինե Օհանյանը։

2010- սպանության սպառնալիքի կասկածանքով  բերման ենթարկվելուց  72 ժամ անց ոստիկանության էրեբունիի բաժնից ազատ է արձակվել «Սիլ» կոնցեռնի համասեփականատեր Սարիբեկ Սուքիասյանը։ 

2017- Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում որոշվել է, որ  ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը։

2019-Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են միջպետական երկաթուղին պահանջելով շահագործել Ալավերդու գործարանն ու Թեղուտի հանքավայրը։

2020-Արայիկ Հարությունյանն առաջադրվել է որպես Արցախի նախագահի թեկնածու:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

438 —պաշտոնապես ընդունվել է Ֆեոդոսիայի օրենսգիրքը, որը Հռոմեական կայսրության առաջին պաշտոնական օրենքների հավաքածուն է։

1564 – ծնվել է իտալացի աստղագետ, ֆիզիկոս Գալիլեո Գալիլեյը։

1748– ծնվել է անգլիացի նշանավոր սոցիոլոգ, իրավաբան Ջերեմի Բենթամը:

1763 — Լայցպիգից ոչ հեռու գտնվող սաքսոնական որսորդական դղյակ Գուբերսբուրգում կնքվել է խաղաղության պայմանագիր Պրուսիայի, Ավստրիայի և Սաքսոնիայի միջև, որով վերջ է դրվել Յոթամյա պատերազմին։

1781– վախճանվել է գերմանացի պոետ, թատերգակ, արվեստի տեսաբան և գրաքննադատ-լուսավորիչ, Գերմանական դասական գրականության հիմնադիրներից մեկը հանդիսացող Գոտհոլդ Լեսսինգը։

1786 —Ուիլյամ Գերշելը հայտնագործել է «Կատվի աչք» աստղային միգամացությունը Վիշապի համաստեղության մեջ, դա առաջին միգամածությունն է, որի սպեկտրը հետազոտվել է։

1794– Ֆրանսիան ընդունել է իր պետական դրոշը:

1857 - վախճանվել է  ռուս կոմպոզիտոր Միխայիլ Գլինկան։

1897 — Ֆերդինանադ Բրաունը հրապարակել է օսցիոլոգրաֆի սխեման։

1909 - Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում թատրոնի շենքի հրդեհի զոհ են դարձել 250 մարդ։

1922- Հաագայում կայացել է Միջազգային դատարանի առաջին նիստը։

1923 - Հունաստանը դարձել է Գրիգորյան օրացույցն ընդունած վերջին երկիրը Եվրոպայում։

1923- ծնվել է  քաղաքական ակտիվիստ, Անդրեյ Սախարովի կին Ելենա Բոները։

1932 –կայացել է երրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը Լեյք Փլեսիդում, ԱՄՆ։

1934– ծնվել է շվեյցարացի գիտնական, ինֆորմատիկայի նշանավոր մասնագետ, Pascal, Modula և Oberon ծրագրավորման լեզուների հեղինակներից մեկը հանդիսցող Նիկլաուս Վիրտը:

1939 - վախճանվել է  ռուս նկարիչ Կուզմա Պետրով-Վոդկինը։

1961– ԱՄՆ-ից Բելգիա թռչող Sabena ընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել, զոհվել է 72 մարդ, որոնց մեջ են եղել նաև ԱՄՆ-ի ձևավոր չմշկասահքի հավաքականի անդամները:

1965 - հաստատվում է Կանադայի դրոշը։

1965– վախճանվել է ամերիկացի ջազ երգիչ և դաշնակահար, դերասան Նաթ Քինգ Քոլը:

1976 –տեղի է ունեցել  12-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը Ինսբրուքում, Ավստրիա։

1988 - վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Ռիչարդ Ֆեյնմանը։

1989 –ԽՍՀՄ-ը պաշտոնապես հայտարարել է, որ իր բոլոր զորքերը դուրս է բերել Աֆղանստանից։

1999 - Քենիայում ձերբակալվել է Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։

2011– Լիբիայում քաղաքացիական պատերազմ է սկսվել:

2013 —Չելյաբինսի շրջակայքում պայթել է մետեորիտ, որը մթնոլորտում արգելակման պատճառով հիմնականում քայքայվել է։ Նախնական տվյալներով մետեորիտի քաշը մինչև մթնոլորտի շերտեր հասնելը կազմել է 10-ից 100 տոննա։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular