ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7 սխալ, որ, գրեթե, բոլորն անում են երեկոյան քնելիս ու առավոտյան արթնանալիս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Առավոտյան շուտ արթնանալը շատերի համար լուրջ խնդիր է։ Զարթուցիչի զնգալուց հետո մարդիկ երազում են մի փոքր էլ քնելու մասին կամ սպասում են երեկոյին, երբ կկարողանան վերադառնալ անկողին ու հանգստանալ։

Interesnoznat-ը գրում է, որ այսպես ապրելն այնքան էլ հաճելի չէ։ Այս պատճառով էլ պետք է որոշակի փոփոխություններ անել։ Առաջին հերթին պետք է խուսափել մի քանի սխալից, որ, գրեթե բոլորն անում են երեկոյան քնելիս ու առավոտյան արթնանալիս։

1.       Երեկոյան ուշ են քնում։ Դպրոցական տարիներին դասընկերների մոտ կարելի էր գլուխ գովալ, որ գիշերվա ժամը 5-ին եք քնել, սակայն հասուն տարիքում ուշ քնելու հետևանքով կարող եք անքնություն ձեռք բերել։ Բժիշկները խորհուրդ են տալիս 7-8 ժամ քնել, որպեսզի կարողանաք օրվա ընթացքում աշխույժ ու սթափ լինել։

2.      Շատ արագ են արթնանում։ Միայն ֆիլմերում կարող եք տեսնել, որ զարթուցիչի զնգալուց հետո մարդիկ արթնանում ու վազում են իրենց գործերով։ Իրականում, ձեզ որոշակի ժամանակ է հարկավոր, որպեսզի հասկանաք, որ արդեն առավոտ է ու հաշտվեք այդ մտքի հետ։ Դրա համար զարթուցիչն անկողնուց հեռու դրեք, այդպես ստիպված կլինեք արթնանալ, որպեսզի անջատեք այն։ Խուսափեք կրկնվող զարթուցիչներից, քանի որ դա միայն ինքնախաբեություն է։ Արթնանալուց հետո, որոշ ժամանակ անկողնում մնացեք ու մտովի վերհիշեք օրվա անելիքները։ Որպեսզի առավոտը շատ տխուր չլինի՝ սիրելի երաժշտություն միացրեք կամ ձեր տրամադրությունը բարձրացնող ինչ-որ գործով զբաղվեք։

 

3.      Անպատրաստ են։ Հիշեք, որ առավոտյան ժամանակը սահմանափակ է, այնպես որ սովորեք պատրաստվել երեկոյան։ Մինչ քնելը պատրաստեք այն հագուստը, որը հաջորդ օրն եք հագնելու, որոշեք, թե ինչ եք առավոտյան ուտելու և այլն։ Սա օրը լավ սկսելու կարևոր նախապայմաններից մեկն է։

4.      Չեն պլանավորում իրենց ժամանակը։ Եթե նախօրոք հաշվի առնեք, թե որքան ժամանակ է ձեզ անհրաժեշտ արթնանալու, լվացվելու, հագնվելու, սնվելու, ճանապարհի և այլնի համար, ապա չեք ուշանա և կհասցնեք մի փոքր հանգստանալ։ Առավոտը պետք չէ շտապելով սկսել։ Նախապատրաստվեք երեկոյան ու առավոտյան հանգիստ եղեք։

5.      Չեն նախաճաշում։ Նախաճաշն օրվա ընթացքում սնունդ ընդունելու ամենակարևոր ժամանակն է։ Նույնիսկ, եթե չեք կարողանում առավոտյան սնվել, պետք է ինչ-ու բան ուտեք, քանի որ հետո օրվա ընթացքում քաղց կզգաք, որը չի հաջողվի մինչև վերջ հագեցնել։ Առավոտյան թեթև ու համեղ ուտեստներ կերեք։

6.      Անիմաստ ժամանակ են վատնում։ Առավոտը շատ թերագնահատված ժամանակ է։ Մարդիկ կարծում են, որ այն միայն պատրաստվելու և տանից դուրս գալու համար է, սակայն իրականում ձեր ուղեղն առավոտյան ավելի լավ է աշխատում, քան օրվա մնացած հատվածում։ Այնպես որ, օգտագործեք այդ ժամանակն ու ինչ-որ նոր բան սովորեք, աուդիո գրքեր ու գիտակրթական ծրագրեր լսեք և այլն։

7.      Իրերը չեն դասավորում։ Առավոտյան մարդիկ բավականին շատ ժամանակ են վատնում, որպեսզի գտնեն իրենց իրերը։ Եթե դրեք կոնկրետ վայրում դնեք, ապա այլևս չեք կորցնի։ Կանոնակարգեք ձեր առօրյան ու օրն ավելի հեշտ կսկսվի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular