ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շատ կոնկրետ «սիլլա» տվեց պաշտպանության նախարարությանը, իսկ դրան պատասխան անպայման պետք է տրվի. Վարդանով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ



Ադրբեջանը շատ կոնկրետ «սիլլա» տվեց պաշտպանության նախարարությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ, «Ողջ մնալու արվեստ» կառույցի ղեկավար Վովա Վարդանովը:

«Թուրքը սիլլա է տվել պաշտապնության նախարարությանը նրա տարածած հաղորդագրությանը, իսկ դրան պատասխան անպայման պետք է տրվի: Քո ժողովուրդը, քո զինվորը չպիտի կասկածի քո բազկի ուժի վրա: Չի կարելի, եթե հայտարարածխ չլինեիր, որ կպատժեմ, այդ դեպքում ուրիշ»,- ասաց նա:

Վարդանովի դիմեց իշխանություններին, ասելով, որ այսօր ռեալ ուժը, որ կարող է կանգնել բանակի կողքին, դա ժողովուրդն է. «Մի հատ ուսումնասիրեք Սարդարապատում հայկական բանակը կանգնեցրեց, թե՝ հայկական զինված ուժերը՝ կաթողիկոսի կանչով ոտքի կանգնած, աշխարհազորային  դարձած քաղաքի, գյուղերի բնակիչները, դուք պիտի ապավինեք ժողովրդին, շատ արագ: Տարածքային զինված ուժերը պետք է մոտավորապես 230 հազար թուրքական զնված ուժերին համապատասխան լինեն»:

Վարդանովը վստահ է, որ տարածքային զինված ուժերի միջոցով հնարավոր է դիմակայել թուրքական բանակին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular