ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհաքաղաքական ուժերի պայքարը «Զանգեզուրի միջանցքի» համար սրվում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման մեծ հավանականություն է տեսնում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը՝ շեշտելով՝ «իրավիճակի կարգավորման համար խաղաղության պայմանագիր է անհրաժեշտ»։ «Որոշ պետությունների կողմից Հարավային Կովկասում դիրքերն ամրապնդելու, Կասպից ծովի ավազանի ռեսուրսներից օգտվելու, դեպի Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ապահովելու փորձեր են արձանագրվում», - ասել է Սերդյուկովը՝ նշելով, թե այդ նպատակին հասնելու համար ակտիվորեն օգտագործվում է նաև հայ-ադրբեջանական սահմանի բարձր կոնֆլիկտի հավանականությունը։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր հայտարարել, թե պատերազմից հետո Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդները եռակողմ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, հավանաբար, Արևմուտքն է խանգարում։ Լավրովն ասել էր, թե Արևմուտքն ուզում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից։ 

Սերդյուկովի այս հայտարարությունն ավելի քան պարզ ի ցույց է դնում, թե ում է իրականում ձեռնտու այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը և ով է այդ նպատակին հասնելու համար փորձում լարվածություն ստեղծել Հարավային Կովկասում և հատկապես՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում:  «Զանգեզուրի միջանցքը» մի նախագծից, որը որոշակի պայմաններում կարող էր ձեռնտու լինել Ռուսաստանին, վերածվում է սպառնալիքի, այդ թվում՝ տնտեսական։ Բանն այն է, որ տրանսպորտային կապերից (ճանապարհային և երկաթուղային) զատ, երթուղին կարող է ներառել գազային և նավթային հաղորդակցություններ: Նպատակը՝ ՌԴ-ն հարավից իզոլացնելն է:  Իհարկե, նավթի և գազի մատակարարումը հարավային միջանցքով ավելի դժվար կլինի՝ հաշվի առնելով լեռնային տեղանքը, և ավելի թանկ, քան Սև ծովի հատակով անցկացված խողովակաշարով։ Այնուամենայնիվ, Արևմուտքը, ցանկանալով հարվածել ՌԴ-ին, կարող է համաձայնվել դրան։ Հայաստանը, անշուշտ, ոչինչ չի ստանա, շահելու է Արևմուտքը և Ադրբեջանը, որը տարանցման դիմաց բավական մեծ գումարներ է վաստակելու: Փաստացի, Սերդյուկովը նախազգուշացրել է, որ այս նպատակին հասնելու համար Արևմուտքը չի վարանի զոհաբերել նաև Հայաստանը և հենց սրանով է պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին նոր էսկալացիայի բարձր հավանականությունը։  

Արդյունքում՝ Հայաստանը դե ֆակտո ստանալու է իր տարածքով անցնող, սակայն իր կողմից որևէ կերպ չվերահսկվող կարևոր ռազմավարական ու տնտեսական զարկերակ, որը ցանկացած պահի կարող է օգտագործվել իր դեմ։ «Միջանցքը» կկտրի Իրանի հետ Հայաստանի սահմանը և դամոկլյան սրի պես կկախվի իր տարածքային ամբողջականության և սուվերենության վրա։ Եվ հենց այս հանգամանքը պետք է հաշվի առնեն Արևմուտքի քավորությամբ խաղաղության պայմանագիր ստորագրել պատրաստվող ՀՀ իշխանությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular