«Կրկին արձանագրվել է մեր ընձառյուծը»․ Շրջակա միջավայրի նախարարություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման արդյունքում կրկին արձանագրվել է մեր Ընձառյուծը։
Տեսակը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» ՝ CR C2a(i);D»։