ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախագահի հրամանագրերով ՀՀ զինված ուժերում բարձրաստիճան նշանակումներ են կատարվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 14-ի մի շարք հրամանագրերով՝ նոր նշանակումներ են արվել ՀՀ զինված ուժերում։

Մասնավորապես՝ Կարեն Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից, Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության ԶՈւ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից, իսկ Արսեն Մանգասարյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ՝ ազատելով Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից:

Բացի այդ, Արմեն Սեյրանյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության պետի պաշտոնում, Համլետ Լևոնյանը՝ Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնում, Դավիթ Ալեքսանյանը՝ ԶՈւ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնում, իսկ Վիգեն Մկրտչյանը՝ ԶՈւ ԳՇ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular