ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում արգելվել է 16 տարեկանից ցածր երեխաներ ունեցող միայնակ ծնողներին հեռացնել աշխատանքից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որն արգելում է 16 տարեկանից ցածր երեխաներ ունեցող միայնակ ծնողներին աշխատանքից հեռացնելը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում, գրում է m24.ru կայքը։

Մինչ այս նորմը վերաբերում էր միայնակ ծնողներին, որոնց երեխաները մինչև 14 տարեկան էին։

Նշվում է, որ օրենքի ընդունումը հավասար պայմաններ կստեղծի ծնողների համար՝ կատարելու իրենց սահմանադրական պարտականությունները՝ ապահովելու նրանց երեխաների հիմնական ընդհանուր կրթությունը։

Օրինագծի հեղինակները նշել են, որ այս նախաձեռնությունը կօգնի աշխատանքը կորցնելուց ապահովագրել այն մարդկանց, որոնք միայնակ են պահում երեխային:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular