ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն Բորելին մեղադրել է «միակողմանի հայանպաստ դիրք» զբաղեցնելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը դատապարտում և հերքում է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի «անհիմն» (չակերտները՝ Tert.am) մեղադրանքները. այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Բորելը հայտարարել էր, որ Հայաստանի կողմից ադրբեջանցի զինվորին կրակելը ցավալի է, սակայն Ադրբեջանի պատասխանն անհամաչափ է եղել: Ըստ Բորելի՝ ադրբեջանական կողմն արհամարհել է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ այդ միջադեպն ամբողջությամբ կքննվի:

Սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ «սադրանքին» (չակերտները՝ Tert.am) ի պատասխան ձեռնարկված քայլերը «միանգամայն համարժեք էին» (չակերտները՝ Tert.am) և լոկալ բնույթ են կրել:

««Ռազմական ագրեսիա» (չակերտները՝ Tert.am) իրականացրած հայկական կողմի վերաբերյալ Ժոզեպ Բորելի հիմնավորումը «Հայաստանի ռազմական սադրանքի անտեսում է» (չակերտները՝ Tert.am): ԵՄ-ն պետք է հաշվի առնի, որ Հայաստանի կողմից սահմանամերձ շրջաններում ԵՄ առաքելության հովանավորությամբ տեղակայված «վարձկանները» (չակերտները՝ Tert.am) վտանգ են ներկայացնում ադրբեջանական զինվորականների և քաղաքացիական բնակչության կյանքի համար:

Չնայած Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ խաղաղությանն ուղղված նախաձեռնություններին, Բորելը, «միակողմանի հայանպաստ դիրք» (չակերտները՝ Tert.am) գրավելով, անջրպետ է ստեղծում Ադրբեջանի և Եվրամիության կառույցների միջև և արդյունքում իրեն ամբողջությամբ մեկուսացնում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից», - ասված է հայտարարությունում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular