ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս թեմային պետք է մոտենալ շատ զգույշ, և ամեն մեկն իր վրա այդ պատասխանտվությունը չպետք է վերցնի. Ռոզի Ավետիսովա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Life.panorama.am-ը գրում է.«Եղնիկների կածանը» ֆիլմն արդեն հեռուստաէկրաններին է: Այս ֆիլմում նկարահանվել է նաեւ դերասանուհի Ռոզի Ավետիսովան՝ մարմնավորելով  զինվորական բուժքույրի, ով գլխավոր հերոսի սիրուհին է:

Կայքի հետ զրույցում Ռոզին պատմել է ֆիլմի նկարահանումների ընթացքից ու Խորեն Լեւոնյանի եւ Հրաչ Քեշիշյանի  հետ աշխատանքային գործընթացից:

«Երբ առաջարկը ստացա նկարահանվել այս հեռուստաֆիլմում, համաձայնելուս առաջին պատճառը հանդիսացավ այն, որ ծանոթացա սցենարին ու ընկալեցի կերպարս: Պետք է ասեմ, որ անմիջապես սիրեցի հերոսուհուն, նա շատ հետաքրքիր ու խարակտերային է, նման կերպար նախկինում չէի ունեցել: Եվան զինվորական բուժքույր է, նա անընդհատ զինվորների եւ հատկապես հերոսի՝ Դավիթի կողքին է, ում հետ նաեւ սիրային կապ ունի: Սակայն Դավիթի եւ Եվայի կապը ուղղակի սիրուհի եւ սիրեկան լիենելով չի եզրափակվում, նրանք նաեւ միմյանց շատ նվիրված ընկերներ են: Նրանց փոխհարաբերությունները շատ հետաքրքիր են զարգանում, հերոսը Եվայի հետ շփվում է նույն կերպ, ինչ իր ընկերների, իսկ Եվան էլ իր առջեւ դրված խնդիրներն է փորձում կատարել ամեն գնով: Կարծում եմ՝ հայ կինը շատ ուժեղ է եւ հայ կնոջ ուժն է, որ տղամարդկանց ավելի ուժեղ է դարձնում ու հաղթանակներ է բերում թե պատերազմում, թե կյանքում»,- պատմեց դերասնուհին՝ ընդգծելով.

«Չեմ վախենա ասել, «Եղնիկների կածանը» հեռուստաֆիլմում ունեցածս նկարահանումներն իմ կյանքի ամենահաճելի նկարահանումներն են եղել, որովեհետեւ թիմն աշխատում էր շատ համերաշխ ու պրոֆեսիոնալ»:

Խոսելով Հրաչ Քեշիշյանի հետ ռեժիսոր-դերասան կապի եւ աշխատանքի մասին՝ Ռոզին նկատեց.

«Այս ֆիլմը նկարահանվել է  իրական փաստերի հիման վրա, բայց որոշ հերոսներ, այդ թվում իմ հերոսուհին, հորինված է: Այս առումով պատասխանատվությունը կրկնակի մեծանում է, քանի որ արդեն իսկ անդրադառնալը այս թեմային շատ ցավոտ ու պատասխանատու է: Ինչ վերաբերվում է Հրաչ Քեշիշյանի հետ աշխատանքին, նա շատ պահանջկոտ է, բայց նաեւ ինձ հաջողվեց շատ արագ հասկանալ նրա պահանջներն ու ուժերիս ներածին չափով իրականացնել այն, ինչ պարոն Քեշիշյանը պատկերացնում էր: Դժվար չէր նրա հետ աշխատելը, նա ինձ շատ էր վստահում ու դա էլ ինձ էր նոր պատասխանատվության առաջ կանգնեցնում, որպեսզի կարողանայի ամեն ինչ անել արդարացնելու համար այդ վստահությունը: Ես առաջին անգամ էի աշխատում Հրաչ Քեշիշյանի հետ ու ուրախությամբ պետք է ասեմ, որ ինձ իսկապես հաճելի ու հետաքրքիր էր նրա հետ: Նրա առավելությունն այն է, որ կարողանում է իր հետաքրքիր հանգստությունն ու ներդաշնակությունը փոխանցել դերասաին ու թույլ տալ նրան ավելին հանգիստ եւ իրական լինել»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular