ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանցիների մեծամասնությունն ապագան կապում է ԵԱՏՄ–ի և ՀԱՊԿ–ի հետ. СЕАС «Фокус»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի հունվարի 19-ից փետրվարի 7-ը Հայաստանում SAEAS «FOCUS»-ի՝ Եվրոասիական սոցիոլոգների ազատ դաշինքի կողմից իրականացվել է հեռախոսային էքսպրես հարցում, որին մասնակցել է 1094 մարդ։ Տրված հարցերի շրջանակներում փորձ է արվել պարզել, թե հայաստանցիների համար որ միջազգային կառույցն է համարվում ամենահեղինակավորը և ամենակարևորը Հայաստանի համար: Եվ այսպես, ՀՀ քաղաքացիների տեսանկյունից ամենամեծ հեղինակություն վայելող միջազգային կազմակերպություններից ԵԱՏՄ-ն անվիճելի առաջատարն է (հարցվածների գրեթե 38%-ը)։ Երկրորդ տեղում Եվրամիությունն է (18%), գրեթե այդքանն էլ դժվարացել են պատասխանել նշված հարցին: Ավելին, ՀԱՊԿ-ը, թեև ոչ այնքան, բայց առաջ է անցել ՆԱՏՕ-ից (8,5%՝ 7,2%-ի դիմաց), իսկ ՄԱԿ-ն այս վարկանիշում աութսայդեր է՝ ձայների 4,4%-ով։

Այս հարցումը ուշագրավ է այն տեսանկյունից, որ վեր է հանում հայ հասարակության մեծամասնության մոտ առկա բացասական վերաբերմունքը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից արտաքին քաղաքական վեկտոր փոխելու նախաձեռնությանը: Որքան էլ, որ ՀՀ իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, որ Արևմուտքի հետ առևտուրը ավելի մեծ օգուտներ  է բերելու, քան այժմ Հայաստանը ստանում է ԵԱՏՄ-ում, իսկ ՆԱՏՕ-ն Հայաստանը շատ ավելի արդյունավետ կպաշտպանի, քան ՀԱՊԿ-ն՝ հասարակության մեծամասնությունը, ինչպես տեսնում ենք, հակառակ կարծիքին են: 

Այն, որ հասարակությունը ճիշտ է գնահատում իրավիճակը, փաստում է նաև վիճակագրությունը: 2023 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 43%-ով՝ գերազանցելով 7 մլրդ 306 մլն ԱՄՆ դոլարը։ Այս մասին են վկայում 2023 թվականին ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։ 2022 թվականի համեմատ Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրում Ռուսաստանի տեսակարար կշիռը գրեթե նույն մակարդակում է մնացել (35,6%-ից նվազել է մինչև 35,3%)։ Հայաստանից արտահանումն աճել է շուրջ 39%-ով և կազմել 3 մլրդ 418 մլն։ Այսպիսով՝ ՌԴ-ի հետ առևտրում Հայաստանը գրեթե հավասարեցրել է արտահանումն ու ներմուծումը (47%/53%)։ Ինչ վերաբերվում է անվտանգային բաղադրիչին, ապա ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ Հայաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրել և այդ մասին բարձրաձայնում է, ինչպես և բարձրաձայնում է այն մասին, որ Թուրքիան է իր հիմնական դաշնակիցը տարածաշրջանում: Այս տեսանկյունից ավելի քան օբյեկտիվ է, որ հայ հասարակության մեծամասնությունը չի վստահում Արևմուտքի գեղեցիկ խոստումներին և իր ապագան կապում է ՌԴ–ի հետ տնտեսական և անվտանգային կապերի խորացման հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular