ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չէի պատկերացնում, որ կարկառուն ՔՊ-ական Կարեն Անդրեասյանը, արդարադատության իրականացմանը «չմիջամտելով», է՛ս աստիճանի է ապականել դատական համակարգը․ Մելիքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր և ղեկավար, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով դատավարությանը։

«Մալյանի գործով էսօրվա նիստը վատն էր։ Վատն էր, որովհետև մի կարևոր հարցում ես սխալ դուրս եկա։ Ես կարծում էի, որ ԵԹԵ կշեռքի մի նժարին՝ ազատության նժարին  վերագրվող արարքի ոչ ծանր բնույթն է,  վարույթի երկար տևողության հարցում մեր մեղքի բացակայությունն է,   անառարկելի հեղինակություն ունեցող երաշխավորներն են,   հանցանք գործելու՝ դատարանի մտավախությունը փարատող նոր ապացույցներն են (Մալյանը դեկտեմբերից ի վեր մի քանի առիթով հրապարակային խոսք է հնչեցրել, բայց դրանք հանցակազմ չեն պարունակել), տնային կալանքի ու գրավի միջնորդությունն է,  մեղադրյալի՝ դատվածություն չունենալն է, ապա մյուս նժարը՝ անազատության նժարը, պարզապես չի կարող ավելի ծանր լինել։ Ապա կալանքը երկարաձգել պարզապես հնարավոր չէ։ Ոչ մի կերպ հնարավոր չէ։

Ես չէի պատկերացնում, որ կարկառուն քպ-ական Կարեն Անդրեասյանը, արդարադատության իրականացմանը «չմիջամտելով», է՛ս աստիճանի է ապականել դատական համակարգը…

Անկեղծորեն ցավում եմ, որ քպ-ն իր վառ ընդդիմախոսին պատժում է այնպիսի մարդկանց ձեռամբ, ովքեր, վստահ եմ, իրենց բնույթով ու էությամբ բնավ քպ չեն։ Ու թերևս լավ էլ գիտակցում են իրենց որոշումների հետևանքները։ Ինչու՞: Չգիտեմ։ Ու ճիշտն ասած՝ էական էլ չէ՝ ինչու։ Ու ո՛չ ինչ-որ անհասկանալի նեղացածություն, ո՛չ գիտահետազոտական-միտահետազոտական բառակույտ ի զորու չեն շղարշելու պարզագույն ճշմարտությունը, այն է՝ Մալյանը քաղբանտարկյալ է ու նա նստած է բացառապես քաղաքական պատճառներով։ Ու երբ ժամանակը գա՝ այս ճշմարտությունը «մեղմացնող հանգամանքներ» չի ընդունելու։

Ազատությու՛ն քաղբանտարկյալներին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular