ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլոր բարձունքները վերցրել են. չի բացառվում՝ Փաշինյանը Հայաստանից օկուպացված տարածքներն էլ Ադրբեջանինը համարի. Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ («Ռեվյու» հաղորդաշարի նկարահանման պահին, ըստ պաշտոնական հայտարարության, զոհերի թիվը եղել է 2) և 1 վիրավոր, որի վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Ավելի ուշ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ այսօր սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ադրբեջանական կողմից Հայաստանի ուղղությամբ լարվածության աճը դիտարկեց Հայաստանի իշխանության ղեկավարի կողմից անընդհատ ամեն ինչ զիջելու պատրաստակամությամբ։

«Համոզված են, որ Հայաստանի իշխանությունը հակահարվածի և համապատասխան գործողության չի՛ դիմելու, և լկտիանում են։ Երբ Հայաստանի ղեկավարը հայտարարում է, թե՝ Ալիևը թող ասի՝ Հայաստանի ո՞ր սահմաններն է ընդունում, պարզ է, որ դրանից հետո Ալիևն ասելու է՝ ինչ ուզենամ՝ կանեմ, որքան հնարավոր է՝ շատ զիջումներ կպահանջեմ։ Գիտեք, այս վիճակը հետևանք է նրա, որ Հայաստանի ղեկավարը վախկոտ մարդ է, նա կառավարել չի՛ կարող։ Մի մարդ, որը Հայաստանում մի շենքից մյուս շենք գնալու համար իրեն ապահովագրում է բազմաթիվ ոստիկաններով, ինչպե՞ս կարող է երկիր ղեկավարել»,- ասաց Արամ Սարգսյանը՝ Հայաստանը ղեկավարողի վախի ուղիղ դրսևորում համարելով Պաշտպանության նախարարության երեկ տարածած հայտարարությունը, ըստ որի՝ հետաքննելու են, պարզեն՝ արդյո՞ք հայ զինվորները կրակել են ադրբեջանցիների ուղղությամբ, եթե այո՝ պատժեն։

«Եթե մենք ազգովի հանդուժենք այս ամենը, ուրեմն կկորցնենք ամեն ինչ։ Սա դիտավորյալ քաղաքականություն է. դիտավորյալ՝ Արցախում, որովհետև Փաշինյանը դեռևս լրագրող ժամանակ էր ասում, թե՝ Արցախը մեր ի՞նչին է պետք, դիտավորյալ՝ նաև Հայաստանում։ Վաղը Փաշինյանն ընդունելու է, որ Հայաստանից Ադրբեջանի կողմից օկուպացված 200 քառակուսի կիլոմետրը, որն իրականում ավելի շատ է, Հայաստանինը չէ, տեսնում ենք, որ որևէ գործողություն չեն անում մեր տարածքները ազատագրելու։ Նրանք եկել, զենքով բոլոր բարձունքները վերցրել են, ինչո՞ւ հիմա պետք է տան»,- ասաց Սարգսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular