ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակնկալում ենք, որ Ադրբեջանը հավատարիմ կմնա ձեռք բերված պայմանավորվածություններին․ Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ակնկալում ենք, որ Ադրբեջանը կառուցողականորեն կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և հավատարիմ կմնա ձեռք բերված պայմանավորվածություններին։ Այս մասին ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետո Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ կայացած համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններում առկա իրավիճակին։

Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանն ունի քաղաքական կամք՝ առաջ շարժվելու այս ուղղությամբ։

«Մենք քննարկել ենք բոլոր այն մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանը տարածաշրջանում խաղաղ և անվտանգ միջավայր ձևավորելուն ուղղված իր ջանքերում։ Վերահաստատեցի Հայաստանի հավատարմությունը Պրահայում 2022թ․ հոկտեմբերին կայացած քառակողմ հայտարարության արդյունքում ընդունված հայտարարությունում ամրագրված պայմանավորվածություններին, ինչպես նաև համաձայնություններին, որոնց մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և ԱԴրբեջանի ղեկավարների հետ ունեցած հանդիպումների արդյունքներով։ Համոզված ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերահաստատեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991թ․ Ալմաթիի հռչակագրի հիման վրա, և որ խորհրդային իրավասու մարմինների կողմից հաստատված վերջին քարտեզները պետք է դառնան երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման հիմքը։ Սա նշանակում է, որ սահմազատման գործընթացում ոչ թե նոր սահմաններ պետք է ստեղծվեն, այլ Ալմաթիի հռչակագրով ամրագրված և հետագայում կողմերի վերահաստատած սահմանները պետք է արտացոլվեն գետնի վրա։

 

Հայաստանի արտգործնախարարը խոսել է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հեռանկարների մասին՝ հիշեցնելով կողմերի համաձայնեցրած այն սկզբունքը, ըստ որի՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ հիմնված փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա։

«Մենք մտքեր են փոխանակել Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա իրագործման շուրջ՝ որպես խաղաղության օրակարգի բաղկացուցիչ մաս և տարածաշրջանում փոխկապվածությունը մեծացնելու իրական հնարավորություն։ Ակնկալում ենք, որ Ադրբեջանը կառուցողականորեն կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և հավատարիմ կմնա նշված պայմանավորվածություններին։ Հայաստանն ունի նման քաղաքական կամք։ Մենք նաև քննարկել ենք Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի իրավունքների և կարիքների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։ Մենք ողջունում ենք Եվրամիության ներգրավվածությունն ու աջակցությունն այս հարցում։ Հումանիտար խնդիրները՝ այդ թվում ձերբակալված հայերի ազատ արձակման և հայրենադարձման, անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելու և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցերը մեր օրակարգում են։

Միրզոյանը հայտնել է, որ հումանիտար նկատառումներից ելնելով՝ Հայաստանը, որպես վստահության ամրապնդմաննն ուղղված քայլ, վերջերս Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների շրջանում իրականացված հարցումների հիման վրա պատրաստել և ադրբեջանական կողմին է փոխանցվել ականապատ դաշտերի նոր քարտեզներ։

«Ես դիմել եմ Եվրամիությանը՝ դիտարկելու այդ քարտեզների իսկությունը ստուգելու գործընթացում ներգրավվելու հնարավորությունը»,- ասել է Միրզոյանը։

Հայաստանի արտգործնախարարը, սակայն, չի անդրադարձել այսօր Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի իրականացրած սադրանքին, որի հետևանքով, ՊՆ փոխանցմամբ, հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։

Ժոզեպ Բորելը, անդրադառնալով կատարվածին, համատեղ ասուլիսում մինչ այդ հայտարարել էր, որ «հայկական կողմից ադրբեջանցի զինծառայողների ուղղությամբ կրակոցի արձակումը ցավալի էր, սակայն Ադրբեջանն անհամաչափ է պատասխանել՝ անտեսելով ՀՀ ՊՆ այն հավաստիացումը, որ միջադեպը հետաքննվելու է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular