ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական կողմից կրակոցների արձակումն ադրբեջանցիների ուղղությամբ ցավալի էր, բայց Ադրբեջանի պատասխանն անհամաչափ է․ Բորել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Հայկական կողմից ադրբեջանցի զինվորների ուղղությամբ կրակոցների արձակումը ցավալի էր, բայց Ադրբեջանն անհամաչափ է արձագանքել։ Այս մասին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության հարցերի բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցներին, որոնց հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ է 1 վիրավոր։

Ըստ Բորելի՝ Ադրբեջանը անտեսել է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն առ այն, որ նախօրեի միջադեպը լիովին կհետաքննվի։

«Սա կրկին փաստում է ուժերը հեռացնելու հրատապ անհրաժեշտությունը, ինչը տևական ժամանակ խրախուսում է Եվրամիությունը։ Հարկ եմ համարում վերահաստատել Եվրամիության լիակատար հանձնառությունն աջակցելու տևական և կայուն խաղաղության հաստատմանը՝ հիմնված ինքնիշխանության ճանաչման և տարածքային ամբողջականության ու սահմանների անքակտելիության սկզբունքների վրա։ Եվրամիության առաքելությունը Հայաստանում վերջերս համալրվել է՝ անձնակազմի թվաքանակն է ավելացել, այն շարունակելու է նպաստել հարաբերությունների կարգավորման ջանքերին աջակող միջավայրի ձևավորմանը»,- հայտարարել է Բորելը։

ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհված զինծառայողների անունները

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular