Հանկարծամահ է եղել երկրապահ կամավորական Գոռ Ասատրյանը․ ԵԿՄ պարզաբանումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 12-ին նախնական տվյալներով հանկարծամահ է եղել երկրապահ կամավորական՝ 1984թ․ ծնված Գոռ Ռազմիկի Ասատրյանը։
Մահվան հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն։
Երկրապահ կամավորականների միությունը խորին ցավակցություն է հայտնում Գոռ Ասատրյանի ընտանիքին, հարազատներին, մարտական ընկերներին։
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով զոհվել են մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ անդամներ՝
Էդուարդ Համլետի Հարությունյանը՝ 1974թ․,
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյանը՝ 1957թ․,
Գագիկ Վարազդատի Մանուկյանը՝ 1982թ․,
Արսեն Գագիկի Համբարձումյանը՝ 1979թ․։
Վիրավորում է ստացել 1988թ․-ին ծնված Ռոստամ Բաղիշի Վարդանյանը, վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում:
ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը վշտակցում եւ զորակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին, մարտական ընկերներին․ շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորում ստացած Ռոստամ Վարդանյանին։