ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լևոն Արոնյանը հաղթել է Կայմերին և դուրս եկել Freestyle G.O.A.T. Challenge-ի կիսաեզրափակիչ

ՍՊՈՐՏ

ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս է եկել Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող Ֆիշերի շախմատի Freestyle Chess G.O.A.T. մրցաշարի կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակչում Արոնյանը պայքարից դուրս է թողել գերմանացի գրոսմայստեր Վինսենթ Կայմերին՝ 1,5:0,5 հաշվով առավելության հասնելով մրցակցի նկատմամբ և դուրս գալով կիսաեզրափակիչ:

Մրցաշարին մասնակցում են նաև Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Դին Լիրենը (Չինաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Ալիռեզա Ֆիրուզան (Ֆրանսիա), Նոդիրբեկ Աբդուսատորովը (Ուզբեկստան) և Գուկեշ Դոմմարաջուն (Հնդկաստան):

Մրցաշարի հիմնական նորամուծությունն այն է, որ մասնակիցները խաղում են ժամանակի դասական հսկողությամբ:

Նշենք՝ Ֆիշերի պատահական շախմատը / Ֆիշերի շախմատը (անգլ. Fischerandom Chess) շախմատի տեսակ է, որը ստեղծել է աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերը։

Կանոնները հիմնականում համընկնում են դասական շախմատի հետ, բայց խաղաքարերի սկզբնական դասավորությունն ընտրվում է պատահականության սկզբունքով՝ որոշակի սահմանափակումներով։ Փոփոխված են փոխատեղման կանոնները։

 

Աղբյուր  ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular