ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ վիճակ է ՀՀ սահմանամերձ համայնքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն տարածում են լուրեր, թե կրակ են բացել ՀՀ սահմանի տարբեր հատվածներում։ 

Լուրերի իսկությունը MediaHub-ը փորձեց պարզել՝ զրուցելով սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ։ 

Այսպես, Տավուշի մարզի Չինարի համայնքից մեզ վստահեցրին, որ խաղաղ վիճակ է, որևէ կրակոց չի եղել: «Դրանք սուտ բաներ են տարածում»,- վստահեցրեց համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը։ 

Գեղարքունիքի մարզի Նորաբակ բնակավայրի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը ևս նշեց, որ որևէ կրակոց չի եղել, ամեն ինչ խաղաղ է։ 

Հիշեցնենք, ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով,  ունի 2 զոհ և վիրավորներ:

Նարե Գնունի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular