ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ռադիոյի համաշխարհային օր, Պահպանակի համաշխարհային օր, Հայաստան՝ Տրնդեզ։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1770— ծնվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս, ազգային-ազատագրական շարժման գործիչ Ներսես Ե Աշտարակեցին։

1812 —Ռուս-պարսկական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Սուլթան-Բուդեի ճակատամարտը Տրոիցկու ռուսական գումարտակի և Ղարաբաղի խանություն ներխուժած Աբբաս-Միրզայի պարսկական բանակի միջև։ Չնայած այդ ճակատամարտը չի եղել վճռորոշ պատերազմի ավարտի համար, բայց դրա արդյունքում աճել է պարսկական բանակի ռազմական ոգին, և որոշակիորեն ընկել ռուսական բանակի հեղինակությունը տեղաբնակների մոտ։

1883 - ծնվել է հայկական ծագումով ռուս դերասան և ռեժիսոր Եվգենի Վախթանգովը։

1894 - ծնվել է դերասան Համբարձում Խաչանյանը։

1921- Լոռու «չեզոք գոտում» ապստամբություն է սկսվել, և վրացական ճակատ տեղափոխված զորքերը 11-րդ բանակի մյուս ստորաբաժանումների հետ ձեռնամուխ են եղել Վրաստանի խորհրդայնացմանը։

-Արագածի ստորոտում վերաբնակված սասունցիներն ապստամբություն են սկսել խորհրդային իշխանության դեմ և մի քանի օրում ազատագրել Աշտարակը, էջմիածինը, Բաշ-Գառնին, Ներքին Ախտան (Հրազդան) և այլ բնակավայրեր։

 1938-գնդակահարվել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար Գևորգ Ալիխանյանը։

1946— ծնվել է քաղաքական գործիչ, մաթեմատիկոս, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

1988-Ստեփանակերտում տեղի է ունեցել ժողովրդական առաջին ցույցը, որի ժամանակ բարձրացվել է ԼՂՀ-ն Հայաստանին միանալու հարցը։

2007- Երևանում Հայաստանի կապի և տրանսպորտի նախարարության և շվեյցարական «Ռեզերվ Քափիթալ Քորպորեյշն» ընկերության միջև ստորագրվել է հուշագիր Փոթիի «Կովկաս» նավահանգստում լաստանավի շահագործման մասին: 

-գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանն ազատվել է Հայաստանի նախագահի խորհրդականի և գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից:

2008- Երևանում ստորագրվել է «Հայկական երկաթուղու» համակարգը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը փոխանցելու վերաբերյալ կոնցեսիոն պայմանագիրը:

2014 - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում բարձրացել է աննախադեպ 30-րդ տեղը։

2017-Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը նախընտրական դաշինք կազմելու մասին համաձայնագիր են ստորագրել, հայտարարելով, որ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալ է պետք:

2018-Երևանի ավագանու տարվա առաջին նիստի հանդիսավոր մեկնարկը րոպեներ անց վեր է ածվել ծեծկռտուքի, որը սկսվել է այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները փորձել են քաղաքապետին մատուցել Նուբարաշենի բնակիչների նվերը՝ գարշահոտ կոյուղաջուրը։

2020- Սիրիան դարձել է արաբական աշխարհի երկրորդ երկիրը, Լիբանանից հետո, որը ճանաչել է Հայոց Մեծ Եղեռնը։

2021-Երևան քաղաքում 4.7 մագնիտուդով երկրաշարժ է եղել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1241 —տեղի է ունեցել մոնղոլական ներխուժումը Լեհաստան։ Բայդարի ղեկավարած մոնղոլական ջոկատը Տուսկի մոտ ջախջախել է կրակովյան զորահրամանատար Վլադիմիրի գլխավորած լեհական աշխարհազորը։

1542 —Թաուերում մահապատժի է ենթարկվել Անգլիայի թագավոր Հենրիխ 8-րդի հինգերորդ կին Եկատերինա Հովարդը ամուսնական դավաճանության մեղադրանքով։

1571 –վախճանվել է իտալացի նկարիչ, քանդակագործ Բենվենուտո Չելինին։

1668 –Պորտուգալիայի անկախության համար մղված պատերազմի արդյունքում Լիսաբոնում Անգլիայի միջնորդությամբ  Իսպանիան կնքել է հաշտության պայմանագիր, որով իսկ պաշտոնապես ճանաչել է  Պորտուգալիան որպես  անկախ երկիր։

1689— Անգլիայում ավարտվել է այսպես կոչված Փառավոր հեղափոխությունը։

1729 - Ռաշթ քաղաքում Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է առևտրական պայմանագիր։

1739 —Պարսկաստանի շահ  Նադիր-շահ Ավշարը, որը մտել էր Հնդկաստան և արագորեն գրավել այն, Դելլի մոտ ջախջախել է Մեծ Մոնղոլների կայսրության բանակը։

1769— ծնվել է ռուս նշանավոր գրող Իվան Կռիլովը, որը հայտնի է իր առակներով։

1777 —Փարիզում ձերբակալել և Վենսենյան բերդում փակել են  մարքիզ դը Սադին, որը մեղադրվել է աղջիկներ առևանգելու և նրանց բռնաբարելու, թունավորելու և սոդոմիայի մեջ։

1858 —անգլիացի Աֆրիկայի հետազոտողներ սէր Ռիչարդ Բերտոնը և Ջոն Սպիկը փորձելով գտնել Նեղոսի ակունքները հայտնագործել են Կենտրոնական Աֆրիկայի խոշորագուն լիճ Տանգանիկան։

1859 —Մոսկվայում բացվել է առաջին կանացի գիմնազիան։

 1873— ծնվել է ռուս նշանավոր օպերային երգիչ Ֆեոդոր Շալյապինը։

1883— վախճանվել է գերմանացի մեծ երգահան, դիրիժոր, երաժշտական տեսաբան Ռիխարդ Վագները։

1895— Լյումիեր եղբայրները իրենց հայտնագործած նկարահանման և պրոյեկտման կինոապարատի համար ստացել են արտոնագիր։

1903 - ծնվել է բելգիացի գրող Ժորժ Սիմենոնը։

1917 —Փարիզում ձերբակալել են լեգենդար հետախույզուհի Մատա Խարիին։

1918— ԽՍՀՄ-ում մտցվել է Գրիգորյան օրացույցը, որոշվել է 1918 թվականի հունվարի չորեքշաբթի օրվան հաջորդող հինգշաբթի օրը հաշվել ոչ թե փետրվարի 1-ը, այլ փետրվարի 13-ը։

1923 —Պետրոգրադում սպանվել է հանրահայտ բանդիտ Լյոնկա Պանտելեևը։

1924 - ՌՍՖՍՀ կազմում ստեղծվել է ներկայիս Ստավրոպոլի երկրամասը։

1931 - Նյու Դելին դարձել է Հնդկաստանի մայրաքաղաք։

1934 — խորհրդային «Չելյուսկին» նավը խորտակվել է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում։

1950 - վախճանվել է իտալացի գրող Ռաֆայել Սաբատինին։

1960 —Սահարա անապատի Ռեգգան օազիսի շրջանում ֆրանսիացիներն իրականացրել են իրենց առաջին ատոմային ռումբի փորձարկումը։

1972-տեղի է ունեցել 11-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը (Սապպորո, Ճապոնիա)։

1974 —ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ քաղաքացիությունից զրկվել և երկրից արտաքսվել է գրող Սոլժենիցինը։

1980- մեկնարկել են 13-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերը (Լեյք Փլեսիդ, ԱՄՆ)։

1983 —Թուրինի «Cinema Statuto» կինոթատրոնում  «Անհաջողակները» ֆիլմի ցուցադրության ժամանակ բռնկված հրդեհի պատճառով զոհվել է 64 հանդիսատես։

1988- տեղի է ունեցել 15-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը (Կալգարի, Կանադա)։

2021-վախճանվել է ռուս խորհրդային ծանրորդ, գրող և հասարակական գործիչ Յուրի Վլասովը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular